Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Սերժ Սարգսյան. ՀՀ-ՌԴ տնտեսությունները փոխկապակցված են

Սերժ Սարգսյան. ՀՀ-ՌԴ տնտեսությունները փոխկապակցված են
06.10.2017 | 22:09

Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը` ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ և Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային համաժողովների մասնակիցներին և հյուրերին հղած իր ուղերձում։ «Մեր երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային նախագծեր առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և երկկողմ փոխգործակցության այլ ոլորտներում:


Համագործակցության ընդլայնման գործում ակտիվ դեր են խաղում մեր երկրների տարածաշրջանները, որոնց համար հայ-ռուսական համաժողովը դարձել է տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների անմիջական շփման հարթակ: ՈՒրախալի է, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային նախորդ համաժողովների ընթացքում մշակված առաջարկները կյանքի են կոչվում համատեղ նախաձեռնությունների միջոցով»,- ասված է ուղերձում: Ըստ նախագահի` ինտեգրացիոն գործընթացները նպաստում են միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:


«Առաջին հերթին դա վերաբերում է ԵԱՏՄ-ին, որի շնորհիվ ապակենտրոնացած փոխգործակցությունը բարձրացել է նոր՝ ավելի բարձր մակարդակի: ԵԱՏՄ-ն բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության ճանապարհին: Մեր ինտեգրացիոն միավորման հիմնական խնդիրն այն է, որ ողջ նախաձեռնածն ու առաջիկա ծրագրերն իրականացնելը հանգեցնի կյանքի որակի և բարեկեցության բարձրացմանը, լինի շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու և տարածաշրջանի համար»,- ուղերձում ասել է նախագահը՝ շարունակելով. «Հուսով եմ, որ այս համաժողովի ընթացքում կլինի կարծիքների արգասաբեր փոխանակում, որը կհանգեցնի նոր պահանջված գաղափարների ստեղծմանը, որոնք մենք միասին կյանքի կկոչենք՝ ի շահ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների»:


Նախագահը համոզմունք է հայտնել, որ Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային համաժողովն իր հերթին կնպաստի ԵԱՏՄ գործարար և ներդրումային լայն հնարավորությունների բացահայտմանն ու նոր փոխշահավետ գործարար նախագծերի իրականացմանը: «Համաժողովների անցկացումը համապատասխանում է եղբայրության և բարեկամության ավանդույթներին, որոնցով մեր ժողովուրդների հարաբերություններն ամրացվել են երկար դարերի ընթացքում: Համոզված եմ, որ այս ավանդույթներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը»,- ասված է ուղերձում:

Դիտվել է՝ 3450

Մեկնաբանություններ