Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«ՈՒր էր, թե պատերազմը վերսկսվեր»

«ՈՒր էր, թե պատերազմը վերսկսվեր»
20.06.2017 | 01:38

Անցած շաբաթ սահմանին կրկին զոհեր եղան: Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը, իսկ հայկական կողմը վերստին ապավինում է միջազգային հանրության հասցեական հայտարարություններին: Սրան զուգահեռ, հայաստանյան պատկան մարմինները հայտարարում են, որ պատասխան գործողություններ լինելու են: Իրավիճակի վերաբերյալ զրուցեցինք ԼՂՀ քաղաքական և ռազմական գործիչ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԻ հետ:

-Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը, Ադրբեջանը կրկին սադրանքի դիմեց: Ո՞րը պետք է լինի Հայաստանի հաջորդ քայլը, ըստ Ձեզ, պարոն Բադասյան:
-Դուք ուզում եք, որ Հայաստանի՞ համար լավ լինի:
-Հայաստանի և Արցախի համար:
-Եթե Հայաստանի իշխանություններն ուզում են, որ Հայաստանի և Արցախի համար լավ լինի, պետք է լիովին այլ քաղաքականություն վարեն: Իսկ այն, ինչ հիմա է իրականացվում, Ադրբեջանի համար է լավ: Իսկ թե ինչ պետք է անեն, հազար տարբերակ կարելի է մտածել: Նույնիսկ մտահոգվելը քայլ է: Հայաստանի իշխանությունը որ գոնե մտահոգվի, սրտացավորեն ցավակցի զոհերի ընտանիքներին, արդեն մեծ քայլ է: Պետք է տարբերակներ մշակվեն, որ այլևս զոհեր չունենանք, որ Ադրբեջանը նման սադրանքների չդիմի: Իսկ հիմա ականատեսն ենք միայն անտարբերության: Տեսեք՝ ինչ ակտիվությամբ են սկսել խոսել շրջանները հանձնելու մասին, ինչին զուգահեռ Ադրբեջանը ինտենսիվ մարտական գործողություններ է ծավալում: Պատերազմն ուրիշ էլ ինչպե՞ս է լինում: Տեսեք՝ Ադրբեջանի ուրախությունն ինչքան մեծ է, որ պատերազմի իրական հայ հերոսների մի մասը բանտերում է: Ես, իհարկե, շատ ասելիք ունեմ, թե կոնկրետ ինչ քայլերի պետք է գնան, բայց իմ ասածը շատ հեռու է այսօր Հայաստանի իշխանությունների հասկացողությունից: Այս իշխանությունը շա՞տ է մտահոգված խնդրով, դրա համա՞ր է Ադրբեջանն ինչ ուզում անում, ժողովրդի վիճակն օրեցօր վատթարանում է, մարդիկ արտագաղթում են, արտաքին պարտքն էլ երկինք է հասնում:
-Կարծում եք՝ բանակցային գործընթացը սխալ հունո՞վ է ընթանում:
-Ոչ մի բանակցային գործընթաց էլ չկա: Մեր բոլոր հյուպատոսները, դեսպանները մեծ մասամբ զբաղված են անձնական բիզնեսով, ի՞նչ արտաքին հարաբերությունների մասին է խոսքը: Որտե՞ղ եք տեսել արտաքին գերատեսչության հստակ գնահատականը, դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ: Հայաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը «ջորիական» է, այսինքն՝ հիբրիդային մոտեցում է ցուցաբերվում ցանկացած հարցի առնչությամբ: Օրինակ, սահմանին զոհեր են լինում, իսկ ԱԳՆ-ն օրերով ոչ մի հայտարարություն չի անում: Կամ այն պահին, երբ Հայաստանի արտգործնախարարը ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ բանակցություններ է վարում, սահմանին զոհ է լինում:
-Հայկական կողմը սահմանային միջադեպերից հետո հաճախ դիմում է միջազգային հանրությանը՝ սպասելով ճիշտ գնահատականների: Սխալ չէ՞ ապավինելը միջազգային հանրության տեսակետին:
-Ի՞նչ միջազգային հանրություն, կամ ի՞նչ է ուզում միջազգային հանրությունը: Այս կառույցները հարգում են հակամարտության այն կողմին, որն ունի հստակ կեցվածք: Ո՞րն է մեր պաշտոնական կեցվածքը, տեսակետը: Չկա, «ջորիական» է:
-Ադրբեջանն էլ ընդհանրապես բանի տեղ չի դնում, արհամարհում է Մինսկի խմբի տեսակետը:
-Ճիշտ է անում, որ արհամարհում է ու իր գործն է առաջ տանում: Դրա համար էր նրա հետ հաշվի են նստում:
-Ի՞նչ անել, հարձակողական մարտավարությո՞ւն որդեգրել:
-Մարտավարության տեսակները տարբեր են լինում: Անշուշտ, հարձակողականն էլ պետք է օգտագործել: Մեր իշխանությունները կարող են, ենթադրենք, 100 կգ ծանրաձող բարձրացնել, բայց նրանց տվել են 200 կիլոգրամը: Բնականաբար, դրա տակից դուրս չեն գա: Ի՞նչ եք սպասում այս իշխանությունից:
-Հարցի կարգավորումն ինչպե՞ս եք տեսնում:
-Պատերազմական գործողությունների վերսկսմամբ: Եթե պատերազմ սկսվի, ամեն ինչ կփոխվի:
-Առաջիկայում պատերազմի հավանականություն կա՞:
-Ո՞Ւր էր, թե այդպիսի բան լիներ, որովհետև այլ ելք չկա: Վերջին «չընտրություններից» հետո Հայաստանը վերջնականապես զրկվեց իշխանությունից և պատասխանատվությունից: Այսօր նախագահակա՞ն, վարչապետակա՞ն, թե՞ խորհրդարանական համակարգ է: Դրանցից ոչ մեկը: Կարգին կուսակցապետական էլ չէ:
-Բայց խորհրդարանական ընդդիմությունը ճանաչեց ընտրությունների արդյունքները, արտախորհրդարանականն էլ հետընտրական զարգացումների չգնաց:
-Չկա ընդդիմություն, «Ելքը» իշխանական մոդել է: Հայաստանում պետք է ազգային իշխանություն լինի, որ խնդիրները լուծվեն, իսկ Արցախի իշխանություններն էլ ինքնուրույն չեն, Հայաստանի իշխանության շարունակությունն են: Այդուհանդերձ, Ղարաբաղի իշխանությունը և ռազմական հրամանատարությունը խիստ մտահոգված են իրավիճակով:
-Հայաստանի իշխանությունները մտահոգ չե՞ն:
-Նրանք մտահոգ են միայն իրենց աթոռը պահելու հարցով:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4688

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ