Կատարը, որը համաշխարհային մակարդակով հելիումի երկրորդ խոշորագույն արտադրողն է, տնտեսական շրջափակմամբ պայմանավորված, փակել է հելիումի արտադրման գործարանները, հայտնում է Reuters-ը:
Qatar Petroleum-ի RasGas դուստր ընկերությունը դադարեցրել է հելիումի արտադրությունն իր ձեռնարկություններում, քանի որ Սաուդյան Արաբիան փակել է Կատարի հետ սահմանը` սահմանափակելով գազի ցամաքով մատակարարումները: Երկու ձեռնարկություններն ապահովում են հելիումի միջազգային պահանջարկի մոտ 25 տոկոսը: