«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

«Ռոսնեվթը» արագացնում է մարտը դատարանում «Սիստեմայի» հետ

«Ռոսնեվթը» արագացնում է մարտը դատարանում «Սիստեմայի» հետ
08.06.2017 | 08:37

«Ռոսնեվթը» բարձրացրել է իր խաղադրույքը «Սիստեմայի» դեմ դատական հայցում՝ Financial Times-ում գրում են Հենրի Ֆոյը, Լայոնել Բարբերը և Մաքս Սեդոնը: Դատարանը բավարարել է «Ռոսնեվթի»՝ փոխհատուցման մեծացման խնդրանքը, որ ընկերությունը պահանջում է իր մասնաճյուղ՝ «Բաշնեվթին» հասցված ենթադրյալ վնասի դիմաց այն ժամանակ, երբ «Սիստեմայի» սեփականությունն էր:

Դատարանը նաև թույլ է տվել «Բաշնեվթի» համաբաժնետիրոջը միանալ գործին իբրև հայցատու: Այս գործը «Ռոսնեվթի» հզոր ղեկավար Իգոր Սեչինի բախումն է «Սիստեմայի» ղեկավար, միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի հետ, որ 2014-ին երեք ամիս տնային կալանքի տակ էր, երբ Ռուսաստանը ապազգայնացրեց «Բաշնեվթը»: Անցած տարի «Ռոսնեվթը», հակառակ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային առարկություններին, գնեց «Բաշնեվթի» բաժնետոմսերի հսկիչ ծրարը 5,8 միլիարդ դոլարով: Եվտուշենկովի դաշնակիցները այդ քայլն անվանեցին հզորությունը խլելու Սեչինի փորձ: «Ռոսնեվթի» տնօրենը դա հերքում է: «Ես չեմ կարող հանդուրժել անհաջողություններ իմ բաժնետերերին պաշտպանելիս,- ասել է Սեչինը թերթին,- և ես դա արել եմ ճիշտ: Ես դատարան եմ դիմել»: Դատարաններում այդ մարտը շատ ներդրողներ ընկալում են իբրև լակմուսի թուղթ, որ արտահայտում է Ռուսաստանում բաժնետերերի իրավունքների վիճակը: Դա տագնապ է հարուցում, որ պետությունը կարող է վիճարկել սեփականաշնորհման վիճելի գործարքները, որոնց շնորհիվ հայտնվել են օլիգարխները: «Սիստեմայի» տնօրեն Միխայիլ Շամոլինն ասել է. «Այս դատական գործը խարխլում է կորպորատիվ կառավարման բազային սկզբունքներն ու օրենքները, նաև բաժնետերերի իրավունքները»: Սեչինը համաձայն չէ. «Մենք հասկացանք, որ «Բաշնեվթում» եղած որոշ ակտիվներ կամ առանձնացվել են, կամ վաճառվել են շատ ցածր գնով, կամ եղել է ինչ-որ սխեմա, որի արդյունքում «Բաշնեվթի» բաժնետերերը ոչինչ չեն ստացել»: Որոշ ներդրողներ ենթադրում են, որ դատական հայցը նախագահ Պուտինի՝ Սեչինին աջակցության ստուգումն էր: Նրանք զուգահեռներ են անցկացրել Եվտուշենկովի նկատմամբ 2014-ի քրեական գործի հետ: Մոսկվայում շատերն այն կարծիքին էին, որ այդ գործը հարուցվել է Սեչինի խնդրանքով: Սեչինը պիտի իմանար, որ ինքը պետք է գործի օրենքով, դատարանում և ունենա ուժեղ փաստարկներ՝ ասել է Մոսկվայի Ներդրումային բանկի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: «Առաջինը կընդունի հավասարակշռված վճիռ»՝ հավելել է նա՝ նկատի ունենալով Պուտինին: «Այստեղ բացահայտ անձնական խնդիր կա Սեչինի ու Եվտուշենկովի միջև»՝ ասել է արտասահմանցի ներդրողներից մեկը՝ ցանկանալով անանուն մնալ: «Դա վատ է, մի քիչ էլ տարօրինակ է, որ նրան պատժում են երկրորդ անգամ»՝ հավելել է նա: Սեչինը դա էլ է հերքել. «Ես Եվտուշենկովի հետ կոնֆլիկտ չունեմ: Անձնական ոչինչ»: Դատական հայցը չի տատանել «Սիստեմայի» վստահությունը ռուսական շուկայում՝ ասել է Շամոլինը: «Մենք կարծում ենք, որ մեր փաստարկները ուժեղ են և ամեն ինչ կանենք, որ այս գործը շահենք իրավական ու գործարար պրակտիկայի շրջանակներում,- ասել է նա:- Բիզնեսը շարունակվում է: Մենք չենք կասեցրել մեր նախագծերից ոչ մեկը: Մեզ սպասվում են ակտիվ ներդրումային գործարքներ և մենք ոչ մեկը չենք դադարեցնում»:
Հենրի ՖՈՅ, Լայոնել ԲԱՐԲԵՐ, Մաքս ՍԵԴՈՆ, Financial Times


Հ.Գ. Իսկ դուք ուզում եք, որ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Քոչարյանը զբաղվի հայկական քաղաքականությա՞մբ, երբ հայտնի չէ՝ ինչպես են «Սիստեմայի» ու իր գործերը ու ինչքան կկորցնի «Սիստեման» Իգոր Սեչինի հետ բիզնես-պատերազմում այս անգամ: Ինքն էլ «Սիստեմայի» հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ