«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

«ՈՒզում եմ ստեղծել իմ սեփական անիմացիան, ինչպես նաև ռոբոտներ, որոնք կկարողանան ծառայել հայկական բանակին»

«ՈՒզում եմ ստեղծել իմ սեփական անիմացիան, ինչպես նաև ռոբոտներ, որոնք կկարողանան ծառայել հայկական բանակին»
07.06.2017 | 18:37

Հունիսի 6-ին Տավուշի Կողբ գյուղում տեղի է ունեցել ապագա Թումո Կողբ կենտրոնի կառուցման մեկնարկի և նախագծի ներկայացման միջոցառումը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ներկայությամբ` նախագծի մեկնարկը հայտարարել են Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանը, Կողբ հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը։ Այնտեղ էին նաև շրջանի դպրոցների տնօրեններն ու աշակերտները՝ ապագա թումոցիները և կենտրոնի հարակից զորամասի ղեկավարները։

Այս մասին տեղեկացնում են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից, նշում նաև, որ ներկաներից ամենահուզվածը ապագա թումոցիներն էին։ 14 տարեկան Անի Մարտիրոսյանը Թումոյի ուղղություններից 2-ով՝ անիմացիայով և ռոբոտաշինությամբ է ամենաշատը հետաքրքրված։ «Ես ունեմ երկու երազանք և անհամբեր սպասում եմ դրանց իրականացնելը Թումո Կողբում։ ՈՒզում եմ ստեղծել իմ սեփական անիմացիան, ինչպես նաև ստեղծել ռոբոտներ, որոնք կկարողանան ծառայել հայկական բանակին»,- ասել է նա:

Միջոցառման ընթացքում ապագա թումոցիները գրել են իրենց երազանքների մասին, որոնք կիրականացնեն՝ դառնալով Թումո Կողբի ուսանող, այնուհետև դրանք գցել են տուփի մեջ։ Ավելի ուշ այդ տուփը տեղադրվել է հենց այնտեղ, որտեղ և կենտրոնն է կառուցվելու՝ առաջին քարի հետ միասին։ Սա խորհրդանշում է այն, որ կենտրոնի հիմքը կլինեն տեղացի պատանիների հույսերն ու երազանքները։
Թումո Կողբ կենտրոն կհաճախեն 600-1000 ուսանողներ Կողբից, Նոյեմբերյանից, Բերդավանից և շրջակա այլ բնակավայրերից։ Կենտրոնում նաև պլանավորվում է անցկացնել Թումոյի և Պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող Թումո Բանակ նախագիծը, որի շնորհիվ կենտրոնի հարևանությամբ գտնվող զորամասի ժամկետային զինծառայողները նույնպես կկարողանան ներգրավվել Թումոյի ծրագրում։

Կենտրոնի կառուցման և հիմնադրման համար անհրաժեշտ միջոցները ապահովվելու են Կողբ հիմնադրամի, Թումոյի, Ucom և Mission Enfance ընկերությունների, ինչպես նաև արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրողլու, Նշան Դևեջյանի և այլ բարեգործների նվիրատվությունների շնորհիվ։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3805

Մեկնաբանություններ