Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Ո՞Ւր են շարժվում նավթի գները

Ո՞Ւր են շարժվում նավթի գները
28.05.2017 | 09:21

Մեր օրերում նավթի գները ցատկում են մեկ վեր, մեկ վար: Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը հիմա նույնպես աջակցում են ՕՊԵԿ-ի գաղափարը՝ սահմանափակել նավթի հանույթը մինչև 2018-ի մարտ՝ գինը բարձրացնելու նպատակով: Իսկ Թուրքիան, իհարկե, չափազանց գոհ է, որ գներն այսքան ցածր են մնում: Երբ նավթի գինն ընկնում է կամ մնում է նախկինը, Թուրքիայի ընթացիկ գործողությունների դեֆիցիտը համարյա կրկնակի կրճատվում է: Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիխը և ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը այս շաբաթ հանդիպեցին պահանջարկը և առաջարկը հավասարակշռելու անհրաժեշտության պատճառով և հայտարարեցին, որ պատրաստ են ևս մեկ անգամ համաձայնագիր ստորագրել: Դա պայմանավորված է նրանով, որ նավթի հանույթի աճը ՕՊԵԿ-ից դուրս՝ ԱՄՆ-ում և կարտելին չանդամակցող երկրներում, գերազանցեց ՕՊԵԿ-ի սպասումները, և նավթի գների ցածր մակարդակի պայմաններում կանխատեսումները անցյալ հունվարի վիճակից ելնելով՝ չարդարացան: Փաստացի՝ այն, ինչ նավթի հանույթի սահմանափակումը բերել էր, նորից զրոյացավ:

Իրականում ՕՊԵԿ-ը և մյուս նավթարդյունահանողները կողմ էին նավթի հանույթի սահմանափակմանը մինչև 2017-ի վերջը: Բայց հիմա մինչև 2018-ի մարտը հանույթը կրճատելու առաջարկը սկսել է աջակցություն ստանալ: Հիմա, երբ տարբեր երկրների նախարարներ համատեղ հայտարարություններ են հրապարակել նավթի գների վերաբերյալ, գները նորից բարձրացել են համարյա 3 %-ով: Brent նավթի գինը Լոնդոնում բարձրացել է 1,31 դոլարով և մինչև 52,15 դոլար է հասել մեկ բարելի գինը: Իսկ West Texas Internediate նավթը թանկացել է 1,31 դոլարով և հասել է բարելը 49,19 դոլարի: Իրավիճակն ամեն օր փոփոխվում է: Նավթարդյունահանող երկրները չափազանց մտահոգ են այդ տատանումներից: Նրանք ձգտում են առաջարկի և պահանջարկի կայուն հավասարակշռության և երկարաժամկետ գնաճի: Մեկ վեր, մեկ վար տատանումներից խուսափելու համար արդյունահանողները ցանկանում են, որ նավթի օրական 1,8 միլիոն բարել արդյունահանումը պահպանվի առավել երկար ժամանակ: Նավթի հանույթի կրճատումը ինը ամսով, այսինքն մինչև 2018-ի մարտը ակտիվորեն քննարկվում է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս աջակցում է այդ առաջարկին: ՕՊԵԿ-ը ընդգծում է, որ 2017-ին ԱՄՆ-ուն թերթաքարային նավթ արդյունահանող ընկերությունների և ՕՊԵԿ-ին չանդամակցող երկրների հանույթը կհասնի 58 % -ի և կանցնի միլիոնավոր բարելները: Այդ պայմաններում ՕՊԵԿ-ը ասում է, որ հանույթի ներկա մակարդակում կարտելի նավթի պահանջարկը բարձրացել է ընդամենը 200 հազար բարելով օրական, հանույթի արմատական կրճատումը կարող է շոշափելի արդյունքներ չտալ: Ընդգծվում է, որ նոր համաձայնագրի հիմքում պետք է լինի ինը ամսվա տարբերակը: Օրակարգում է նավթի հանույթի կրճատումը մինչև 2018-ի մարտը:

Դենիզ ԳՅՈԿՉԵ, Akşam, Թուրքիա


Հ.Գ. Թուրքիայի և Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերի բախման ևս մեկ ասպարեզ՝ նավթ արտահանող Ռուսաստանին ու Ադրբեջանին նավթի գնանկումը հարվածում է նրանց տնտեսությանը, իսկ նավթ ներկրող Թուրքիան շահում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ



Դիտվել է՝ 4949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ