Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ինքնաբացարկի դիմումից հրաժարված պատգամավորներին կարող է մեղադրանք առաջադրվել սուտ մատնության համար

Ինքնաբացարկի դիմումից հրաժարված պատգամավորներին կարող է մեղադրանք առաջադրվել սուտ մատնության համար
04.05.2017 | 23:19

«Ծառուկյան» դաշինքում պատգամավորական մանդատների շուրջ աղմկահարույց դեպքի մասին aysor.am-ի թղթակիցը զրուցել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։


- Երեկվանից ամբողջ մամուլը հեղեղված է « Ծառուկյան» դաշինքի շուրջ տեղի ունեցած իրադարձություններով, ինքնաբացարկ հայտնած պատգամավորի թեկնածուների հայտարարություններով, ովքեր նշում են, որ տեղյակ չեն եղել, որ իրենց անունից նման դիմում է ստորագրվել։ «Ծառուկյան» դաշինքը, մինչդեռ, լռում էր երկար ժամանակ։ Ի վերջո, դաշինքն ի՞նչ գնահատական կտա այս ամենին։
- Դա բացարձակ սուտ է, իրականությանը չի համապատասխանում և, կարծում եմ, որ եթե իրավական կողմին անդրադառնանք ու իրավապահ մարմինները որոշեն այս հարցով զբաղվել, միանշանակ, սուտ մատնության մեղադրանք կարող է նրանց առաջադրվել, որովհետև մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար է, որ վերջ դրվի այս խոսակցություններին։ Նրանք բոլորն են գրել ու ստորագրել այդ դիմումները և այդ գործընթացը այնպես չէ, որ տեղի է ունեցել գաղտագողի կամ ծածուկ, մարդիկ են ներկա եղել և, կարծում եմ, պրիմիտիվ սուտ է կամ սեփական գործողություններն արդարացնելու ինչ-որ փորձ, ոչ ավելին։
- ԿԸՀ-ն դաշինքի ինքնաբացարկները չեղյալ համարելու 12 դիմումից 8-ը բավարարեց, և ստացվում է, որ նրանք կստանան պատգամավորական մանդատ։ Ինչպիսի՞ն է լինելու ձեր համագործակցությունն այդ դեպքում։
- Անկեղծ ասած, մինչև այս պահը, քանի որ այդ իրադարձությունները երեկ են տեղի ունեցել, դեռևս դաշինքում կամ անձամբ պարոն Ծառուկյանի հետ նրանց հետ համագործակցության մասին հարցը չի քննարկվել, բայց, կարծում եմ, որ դրա մասին պետք է մտահոգվեն այն մարդիկ, ովքեր, ոտնահարելով թե քաղաքական պայմանավորվածությունները, թե մարդկային բոլոր հարաբերությունները՝ նման որոշում են կայացրել և նման քայլի են գնացել, իսկ «Ծառուկյան» դաշինքն իր գործունեությունը օրենսդիրում իրականացնելու է այնպես, ինչպես պլանավորել է, այսինքն՝ խիստ արդյունավետ և օրինական՝ հօգուտ մեր երկրի։
- Բուռն քննարկման առարկա դարձավ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանի այցը Նապոլեոն Ազիզյանի տուն։ Ի վերջո, ինչո՞ւ էր նա հենց այդ օրը գնացել այնտեղ։
- Նապոլեոն Ազիզյանն արդեն իսկ անդրադարձել է այդ հարցին, նրանց այցելությունը որևէ կերպ պայմանավորված չի եղել երեկ տեղի ունեցած իրադարձությունների հետ, կարծում եմ՝ պարոն Ազիզյանը բավականին ամբողջական ու ամփոփ անդրադարձել է այդ հարցին։
- Գագիկ Ծառուկյանի գնահատականն ինչպիսի՞ն է իր ղեկավարած դաշինքի շուրջ առաջացած այս աղմուկին։
- Անկեղծ ասած, ես առիթ չեմ ունեցել այդ մասին խոսելու պարոն Ծառուկյանի հետ, բայց պարոն Ծառուկյանի ու բոլոր թեկնածուների մեջ եղել է քաղաքական պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել նախընտրական շրջանում, կոնկրետ, թե թեկնածուներից յուրաքանչյուրը դաշինքի համար ընտրողների ինչ քանակի վստահության քվե է ակնկալում ու պատրաստ է ձեռք բերել այդ վստահության քվեն, և ընտրությունների արդյունքները վկայեցին այն մասին, որ թեկնածուների կողմից բարձրաձայնված քանակի անգամ կեսն էլ նրանք չեն կարողացել ապահովել, այնպես որ՝ այս բոլոր իրադարձությունները այդ պայմանավորվածության խախտման հետևանք ու արդյունք են։
- Կստացվի՞ համաձայնության գալ, թե՞ հարցը կտեղափոխվի իրավական դաշտ։
- Ես չեմ կարող գնահատական տալ, որովհետև չգիտեմ, թե գործընթացը ինչ հունով է գնալու և, կրկնում եմ, որ, առաջին հերթին, այդ մարդիկ պետք է մտահոգվեն, որոնք, ոտնահարելով քաղաքական ու մարդկային հարաբերությունները՝ նման որոշում են կայացրել։ «Ծառուկյան» դաշինքը, ինչպես որ պլանավորված էր նախօրոք, իր գործունեությունն իրականացնելու է՝ անկախ տեղի ունեցած իրադարձություններից։

Դիտվել է՝ 1247

Մեկնաբանություններ