Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Որ ժողովուրդն էլ գոհ լինի

Որ ժողովուրդն էլ գոհ լինի
21.04.2017 | 08:40

«Իսկապես դրական փոփոխությունները նկատելի են մաքսակետերում՝ սպասարկումը ավելի հեշտացել է և արագ է արվում»,- մեզ հետ հեռախոսազրույցում նկատեցին մի շարք գործարարներ։ Ինչ խոսք, ցանկացած պետության համար մաքսակետերի գործունեությունը յուրովի այցեքարտ է բիզնես աշխարհի համար։


Գուցե և սրանով է պայմանավորված կառավարության ղեկավարի հանձնարարականը ՊԵԿ-ի ղեկավարին՝ մաքսակետերում աշխատանքները բարելավելու ուղղությամբ։ Հանձնարարականը` հանձնարարական, սակայն կարևոր է նաև հետևել այդ հանձնարարականի ընթացքին։ Օրերս Բագրատաշենի մաքսակետում «արտակարգ» դրություն էր։ Մեզ հասած տեղեկության համաձայն, ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը մաքսակետ էր այցելել առանց զգուշացման։ Իսկապես, ի՞նչ վերահսկողություն` զգուշացումով։ Ըստ լրատվամիջոցների, ՊԵԿ-ի նախագահը տեսածից դժգոհ չի եղել։


Սա այն եզակի դեպքերից է, երբ իրականացված փոփոխություններից գոհ է ոչ միայն ոլորտի ղեկավարը։ Եվ այսպես ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում զգալիորեն նվազել է շփումը մաքսավորի և քաղաքացու միջև։ Ժամանակակից սարքավորումով վերազինված մաքսակետում՝ տարանցման էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունքում կրճատվել է ընթացակարգերի տևողությունը։ Մասնավորապես ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը այժմ տևում է 3-5 րոպե, առաջվա 10-15 րոպեի փոխարեն։ Իսկ մեկ բեռնատարի զննումը իրականացվում է 10-12 րոպեում՝ 20-25 րոպեի փոխարեն։ Նշենք, որ Բագրատաշենի սահմանակետն օրական սպասարկում է 6-8 հազար քաղաքացու և 2-2,5 հազար ավտոճանապարհային միջոց։


Մաքսակետերի աշխատանքների բարելավումը կարևոր նշանակություն ունի նաև ապրանքների արտահանման և ներմուծման հարցում։ Նկատենք, որ հարկային և մաքսային համակարգում վերջին վեց ամսում իրականացվող բարեփոխությունները միտված են գործարար դաշտի ակտիվացմանը, որին «կարոտով» է սպասում Հայաստանի տնտեսությունը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ