Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Կմիավորի՞ Ռուսաստանը Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի առևտրական ճանապարհները

Կմիավորի՞ Ռուսաստանը Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի առևտրական ճանապարհները
17.04.2017 | 10:35

ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ «դեռ չի ստորագրվել Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ժամանակավոր համաձայնագիրը»: Նրա խոսքով՝ «պետք է աշխատել, որովհետև երկրները բավարարված չեն իրանական կողմի պատասխանով»:

Թեհրանի պատասխանի մանրամասները չեն հրապարակվում, որ ստեղծում է «նուրբ թեմաների» գոյության տպավորություն Իրանի ու ԵԱՏՄ-ի փոխհարաբերություններում: 2017-ի փետրվարի վերջին Շուվալովը Թեհրանում էր: Այցի գլխավոր նպատակների թվում Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման բանակցություններն էին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա այցի նախապատրաստությունը: Որոշ փորձագետներ համոզված էին, որ «բանակցությունները արդյունավետ կլինեն և հաջողությամբ կավարտվեն»: Իսկ Ռոհանիի Մոսկվա այցի ժամանակ ասում էին, որ ԱԱԳ-ն «պետք է վերջակետվի»: Բայց փոխվարչապետի բանակցությունները Թեհրանում արդյունաբերության, հանքահորերի ու առևտրի նախարար Մոհամադ Ռեզա Նեմատզադեի և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հետ ակնկալվող արդյունքները չտվեցին:

Թեման նորից քննարկվեց Մոսկվայում, Ռոհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ «մենք քննարկեցինք Իրանի ու ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը, որ կարող է նպաստել այդ երկրների ու Իրանի միջև առևտրի ընդայնմանը, ստեղծել նոր պայմաններ տարածաշրջանային առևտրում», իսկ «Ռուսաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները նոր մակարդակի են անցել՝ սովորականից նրան, որի շրջանակներում իրականացվում են խոշոր և երկարաժամկետ նախագծեր»: Հիմա պարզվում է, որ Թեհրանը կամ վերջին պահին վճռել է փոխել ԱԱԳ-ի համաձայնագրի բազային պայմանները, կամ տեխնիկական խնդիրներ է հարուցել, որոնց լուծման համար լրացուցիչ ժամանակ է պետք: Ակնհայտ են և հրապարակային չարտահայտվեցին նրբերանգները: 2016-ի վերջին Ռոհանին Ղազախստան այցի ժամանակ ասաց, որ պատրաստվում է համագործակցել ՇՀԿ-ի ու ԵԱՏՄ-ի հետ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը աջակցություն հայտնեց նրա ձգտումին: Իրանը բացահայտ հայտարարեց, որ ցանկանում է Աստանան աջակցի ԵԱՏՄ-ին Իրանի միանալուն:

Բայց այստեղ առաջ են գալիս լոգիստիկ սկզբունքները՝ ԱԱԳ-ի դեպքում Իրանի արտադրանքը Ռուսաստան կարող է հասնել կամ Ադրբեջանով, որ դառնում է տարանցիկ պետություն, կամ Հայաստանով՝ այդ դեպքում Վրաստանն է դառնում տարանցիկ պետություն: Առաջին դեպքում Բաքուն մտադիր էր ավարտել Հյուսիս-Հարավ միջանցքը, որ կկապի Պարսից ծոցի երկրները Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի հետ: Հետաքրքիր է, որ Ադրբեջանը, չլինելով ԵԱՏՄ անդամ, վայելում է Ղազախստանի աջակցությունը, որի հետ համագործակցում է Թուրքական երկրների միության ձևաչափում: Սակայն հենց Հայաստանն է Իրանի հետ ԱԱԳ-ի համաձայնագրի մշակման գլխավոր նախաձեռնողը՝ մատնանշելով, որ ԵԱՏՄ միակ երկիրն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի: Երևանն արդեն անոնսել է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծումը Մեղրիում, որ բարենպաստ հանգամանքներում կարող է գործել տարեվերջին: Եվրասիական տնտեսական խորհրդի 2016-ի դեկտեմբերի 26-ի նիստում իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Իրանի նախագահը հետաքրքրվածությում է դրսևորել ԵԱՏՄ-ի հետ ժամանակավոր համաձայնագրի ստորագրման հարցում, որը տանում է ազատ առևտրի գոտու ստեղծման»: Ավելին՝ Երևանը դարձավ աշխատանքային խմբի ստեղծման նախաձեռնող՝ ուսումնասիրելու Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև հնարավոր համաձայնագրի ներգործությունը ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա:

Օրակարգում տրանսպորտային մայրուղիների ստեղծման հարցն է Ռուսաստանից՝ Իրան, Հայաստանի տարածքով: Ահա ինչու Թեհրանը, հայտնվելով Բաքվի ու Երևանի միջև, վարում է և, թերևս, որոշ ժամանակ դեռ կվարի զգուշավոր քաղաքականություն ԱԱԳ-ի համաձայնագրի ստորագրման հարցում: Բացի այդ՝ Անդրկովկասում գոյություն ունեցող էներգետիկ միջանցքների աշխարհաքաղաքական բյուրեղացումը տրանսպորտային նոր միջանցքների համադրումով փաստացի ցեմենտում է ձևավորված ստատուս քվոն: Մնացածը, եթե նկատի ունենանք բազային դրույթները՝ մաքսատուրքերը, ներկրման ու արտահանման հարկերը, ներկրման ու արտահանման վճարումների միջազգային փոխանցումները, ցանկացած առավելություն, նպաստավոր միջավայրի ստեղծում, առավելություններ ու իմունիտետ, որ կողմերը հատկացնում են ցանկացած ապրանքին, որ երրորդ երկրի ծագում ունի, կիրառական ու տեխնիկական են: Իհարկե, ԵԱՏՄ-ի, Իրանի ու այլ երկրների միջև ԱԱԳ-ի ստեղծումը կնպաստեր Եվրասիական մեծ գործընկերության բազիսային ուրվագծերի ձևավորմանը և կարող էր խթանիչ դեր խաղալ ԵԱՏՄ-ի հետ գործակցության մեջ մտնելու գործում հարևան ասիական երկրների համար (Պակիստան, Բանգալդեշ, Եգիպտոս): Բայց այդ հեռանկարը, կարծես, դեռ հեռու է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ազատ առևտևի գոտու ստեղծումը ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև տնտեսական ու քաղաքական գործարք է: Բնականաբար՝ Աստանան շահագրգիռ է, որ կապող օղակ դառնա Ադրբեջանը, Մոսկվան նույնպես՝ նպատակ ունենալով Ադրբեջանին ԵԱՏՄ բերել, Լապշինին հանձնած ու փոխարենը Բաքվից նավթ չստացած Մինսկը հայտնի չէ, թե հիմա որ դիրքն իր համար շահեկան կհամարի, Ղրղզստանը նույնպես Ադրբեջանի կողմը կարող է հակվել՝ զուտ մերկանտիլ նկատառումներով: Հայաստանին կպաշտպանի Թբիլիսին, որ ԵԱՏՄ անդամ չէ ու չի դառնա, բայց ունի տարանցիկ երկրի շահաբաժնի հնարավորություն: Համաձայնագրի ստորագրման նոր պայմաններ առաջադրած Թեհրանը կարող է ունենալ զուտ քաղաքական նկատառումներ՝ Հասան Ռոհանին նախագահի թեկնածու է, ընտրությունները մայիսի 19-ին են, 1636 թեկնածու է նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրել: Նրանք, իհարկե, մրցակիցներ չեն: Անգամ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Բայց կա 56-ամյա Էբրահիմ Ռաիսան, որ մտերիմ է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, իսկ նա վերջերս քննադատում էր նախագահին՝ կենսամակարդակի անկման համար։ ԱԱԳ-ի համաձայնագրի ստորագրումը Հասան Ռոհանիի համար որքան շահավետ, շատ ավելի վտանգավոր է՝ նկատի ունենալով ծագումով ադրբեջանցի Իրանի քաղաքացիների քվեները: Նրան հաղթանակ է պետք՝ ուժեղ նախագահ լինելու համար բարձր տոկոսներով: Բնական է, որ Ռոհանին տնտեսական դեռ անորոշ շահի դիմաց չէր վտանգի իր քաղաքական ապագան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ