Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

«ՈՒնենք դեֆիցիտային բյուջե»

«ՈՒնենք դեֆիցիտային բյուջե»
14.04.2017 | 10:07

«ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ 3,2 %-ԻՑ ԲԱՐՁՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ»

«Ներքին պարտքը աճելու է, քանի որ ունենք դեֆիցիտային բյուջե, և առաջիկայում էլ բյուջեն դեֆիցիտային կլինի»,- կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց երկրի գլխավոր ֆինանսիստ ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԸ։
-Պարոն նախարար, որքա՞ն է այս պահին դեֆիցիտը, և դեռ քանի՞ տարի կունենանք դեֆիցիտային բյուջե,- ֆինանսների նախարարին դիմեց «Իրատեսը»:
-2017-ին դեֆիցիտը 150 մլրդ դրամ է, մեր գործողությունները, ներառյալ հարկերի բարձրացման միջոցով կապիտալ ծախսերի կատարումը, նպատակ ունեն կանխելու դեֆիցիտի ավելացումը։
-Կառավարության նիստում Դուք ասացիք, որ հնարավոր է ունենալ 3,2 %-ից ավելի բարձր տնտեսական աճ։ Ե՞րբ է դա հնարավոր։
-Տարվա ընթացքում։
-Այսինքն, 2017-ի վերջին Հայաստանի տնտեսական աճը նախատեսված 3,2 %-ից ավելի՞ կինի։
-Այո, մենք ասել ենք, որ 2017-ի ավարտին ակնկալում ենք 3,2 %-ից բարձր տնտեսական աճ։ Այսօր արդեն ունենք 2,2 % տնտեսական ակտիվություն, որի մեջ դեռ ամփոփված չեն մարտ ամսվա տվյալները։ Անցած տարի հունվարին ունեցանք տնտեսության 4,2 % ակտիվություն, որը մայիսին հասավ մինչև 5,7 %-ի, որից հետո բազային ցուցանիշը նվազեց։ Այս տարի ևս հնարավոր են որոշակի տատանումներ, սակայն հավատացած եմ, որ տարվա արդյունքով 3,2 %-ը հաղթահարելու ենք։

«ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է»

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ (տնտեսության զարգացման և ներդրումների նախարար)
-Պարոն նախարար, Դուք լրատվամիջոցներին վստահեցրիք, որ 850 մլն դոլարի ներդրման ֆինանսական աղբյուրները արդեն հստակեցված են։ Խնդրում եմ պարզաբանել՝ ովքե՞ր են ներդրողները, և ո՞ր ոլորտներում են այդ գումարները ներդրվելու։
-Հիմնականում ներդրումները կիրականացվեն էներգետիկ, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության, դեղագործության և սննդի վերամշակման ոլորտներում։ Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, ապա դրանք մեծ մասամբ կիրականացվեն Ներդրումային հիմնադրամի կողմից։ Բացի այդ, կան մասնավոր ներդրողներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրի մեր հայրենակիցներից, և արտասահմանցի գործարարներ։ Ընդհանրապես, Հայաստանում ներդրում անելու գործում հետաքրքրությունը մեծ է։
-Այսինքն, 2017-ի վերջին գործնականում 850 մլն դոլարը ներդրվա՞ծ կլինի։
-Այո։

Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2674

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ