Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

«Ելքը» մնաց անկաշկանդ նյութական առումով, չունեցավ որևէ քաղաքական պայմանավորվածություն ժողովրդի թիկունքում»

«Ելքը» մնաց անկաշկանդ նյութական  առումով, չունեցավ որևէ քաղաքական  պայմանավորվածություն ժողովրդի թիկունքում»
31.03.2017 | 09:54

«Իրատեսի» հարցերին պատասխանում է «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-«Ելքը»՝ ընտրարշավի սկզբում ու վերջում. ի՞նչ տարբերություններ կան Ձեր գնահատականով:
-Տարբերությունը մեծ է: «Ելքը» նոր ուժ է քաղաքական դաշտում, որ ընտրարշավի վերջում դարձավ թիմ, ուժեղ թիմ, որն սկսեց ներառել հանրային լայն շրջանակներ Հայաստանի ամբողջ տարածքով, ցույց տվեց ելքը, նաև՝ որ ինքն ամենաաշխատասեր թիմն էր, և դա երևում է «Ելքի» քարոզարշավի մասնակիցների արևայրուքից ու խզված ձայնից: «Ելքը» ինքն էլ համոզվեց, որ Հայաստանի բոլոր ծայրերում ճանաչում են իրեն, վանկարկում են իրեն, և ինքն ունի լուրջ քվե՝ իրական այլընտրանք դառնալու առումով: «Ելքը» մնաց անկաշկանդ նյութական առումով, չունեցավ որևէ քաղաքական պայմանավորվածություն ժողովրդի թիկունքում: «Ելքը» միակ բացարձակ անկախ քաղաքական ուժն է, ինչը ելքականների համար ամենակարևոր հատկանիշն է:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ է «Ելքը» տալիս ընտրողին:
-«Ելքը» ընտրողին հույս է տալիս՝ ընտրության միջոցով քաղաքական իրավիճակ փոխելու, ապացուցում է, որ բոլորը նույնը չեն, որ քաղաքական ուժերի միջև կան տարբերություններ, որ հայ ժողովուրդը դատապարտված չէ այսպես ապրելու, որ յուրաքանչյուրս մեր մասնակցությունը բերելով, կգտնենք ելքը՝ երկիրը այս վիճակից հանելու: Մենք դատապարտվածության այս իրավիճակից ելք ենք:
-Քաղաքական մյուս ուժերն էլ նույնն են ասում, ու՝ ի՞նչ:
-Համաձայն չեմ՝ ՀՀԿ-ն ասում է՝ ձեր շուտասելուկը սուտ է, հետևաբար, ասում է՝ ելք չկա, ԲՀԿ նախագահը ամեն ինչ մի ենթատեքստում է տեսնում՝ ինքնաթիռով կգան ընկերներն ու կբերեն փրկության փողերը: ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն նույնն են ասում, հույսները հիմնադրամների, ակումբների ու ընկերների վրա դնելով, մյուսների մասին չեմ ուզում ասել, որ հանրային քվեն չփոշիանա: «Ելքը» ելքը տեսնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու մասնակցությամբ իրական ու արժանապատիվ պետություն կառուցելու մեջ, հայ մարդուն գնահատելու ու իրական արժեքներ ստեղծելու մեջ, ոչ թե ձեռքբերովի ու անցողիկ:
-«Ելքը» պատրա՞ստ է դաշինքներ կազմել:
-Մենք դաշինքների հնարավորություն չենք տեսնում, որովհետև ընտրության մասնակից բոլոր ուժերն ավելի շատ ՀՀԿ-ի հետ, քան ՀՀԿ-ի դեմ դաշինքի կգնան, հետևաբար անիմաստ ենք համարել «Ելքի» քաղխորհրդում նման հարց քննարկելը:
-Բայց կան քաղաքական ուժեր, որ բացառել են ՀՀԿ-ի հետ դաշինքը:
-Ասելը մի բան է, իրավիճակի պատասխանատու դառնալը՝ ուրիշ: Բացարձակ այլ հարթությունում է՝ ո՞վ է ասում: Այդ կուսակցության առաջին դեմքն է որոշումներ ընդունողը, իսկ կողքից հայտարարությունները քվեներ ստանալու միջոց են: Նայելով ԲՀԿ-ի ցուցակը, հստակ երևում է, որ այնտեղ ներգրավված մարդիկ չեն մտել քաղաքական դաշտ ընդդիմություն լինելու, այլ պայքարում են պաշտոններ ունենալու, սեփական ունեցվածքը պահպանելու ու ավելացնելու համար: Հետևաբար, իրենց և ՀՀԿ-ի նույն հարթության մեջ լինելը հայտարարության մակարդակում չէ, տեսակի խնդիր է: Իրենք նույն տեսակն են, պայմանավորվածության նույն հարթության մեջ, նույն քանակությամբ ընտրակաշառք են առաջարկում ձայնի դիմաց, նույն մեքենաներն են վարում, նույն սարերի գլխին դղյակներ կառուցում, նույն մեթոդներով տեսնում զարգացումը:
-Եթե հնարավորություն ունենաք յուրաքանչյուր ընտրողի առանձին դիմելու, ի՞նչ կասեք:
-Ելք կա՛:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ