ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Միտինգ եք անո՞ւմ, թե՞ հարց եք տալիս»

«Միտինգ եք անո՞ւմ, թե՞ հարց եք տալիս»
27.03.2017 | 22:04

Ընտրություններին ընդառաջ առողջապահության նախարարությունը հոգ տարավ, որ առողջապահական բոլոր հաստատությունների այն աշխատակիցները, ովքեր չունեն նույնականացման քարտ, ստանան: Մենք արդեն անդրադարձել ենք այս փաստին, սակայն հարկ համարեցինք լսել նաև նախաձեռնության հեղինակի՝ առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ տեսակետը:

-Ձեր հրահանգով բժշկական բոլոր հաստատություններին պարտադրվել է հոգ տանել, որպեսզի բոլոր աշխատողները ստանան նույնականացման քարտ: Մինչդեռ և՛ Սահմանադրությունը, և՛ Սահմանադրական դատարանի որոշումը նման պարտադրանք թույլ չեն տալիս: Ի դեպ, այս թեմային մենք հանգամանորեն անդրադարձել էինք մեր նախորդ համարներից մեկում: Հետաքրքիր է, ինչո՞ւ եք պարտադրել մի բան, ինչն օրինական չէ:
-Մեր կողմից դա սահմանադրական իրավունքի խախտում չէ: Անձը, անհատը միշտ կարող է որոշել՝ ինքն ուզո՞ւմ է բժիշկ աշխատել, թե՞ ոչ. եթե ուզում է, պետք է պարտադիր ավարտի բժշկական համալսարանը, լինի բարետես, կրի խալաթ և այլն: Հնարավոր է՝ սա էլ համարեք սահմանադրական իրավունքի խախտում մեր կողմից:
-Պարոն նախարար, Ձեր թվարկածը որևէ կապ չունի հարցիս հետ: Խղճի և դավանանքի մասին սահմանադրության դրույթից ելնելով՝ ՍԴ-ն որոշում է կայացրել քաղաքացիներին չպարտադրել նույնականացման քարտ:
-Չեմ հասկանում, Դուք հիմա միտինգ եք անո՞ւմ, թե՞ հարց եք տալի՞ս:
-Ընդամենը ձևակերպում եմ հարցս: Երբ Դուք ասում եք, որ մարդը չի կարող բժիշկ աշխատել, եթե չունի նույնականացման քարտ, ապա պարտադրում եք նրան ստանալ այն: Սա հակասում է Սահմանադրությանը և ՍԴ-ի որոշմանը: Հիմա հարցնում եմ՝ ինչո՞ւ եք պարտադրում մի բան, որը չի պարտադրում Սահմանադրությունը:
-Որովհետև փաստաթղթաշրջանառությունն այսուհետ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, այսինքն՝ հավաքագրվելու է տվյալների բազայում, ինչը հնարավոր է իրականացնել միայն նույնականացման քարտով: Եթե այդ քարտը չլինի, բժիշկը չի կարող լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հ. Գ. Առողջապահության նախարար պարոն Ալթունյանին հիշեցնենք, որ, հիմք ընդունելով Սահմանադրությունը և ՍԴ-ի հայտնի որոշումը, մի քանի տարի է՝ տարբեր պետական և մասնավոր հիմնարկներ, անգամ առևտրային բանկեր, քաղաքացիների և իրենց աշխատակիցների հետ գործարքներ են իրականացնում և դրանք հավաքագրում էլեկտրոնային բազային շտեմարանում նույնականացման քարտ չունենալու տեղեկանքների հիման վրա, այն անձանց դեպքում, ովքեր հրաժարվել են նույնականացման քարտերից: Եվ վերջապես, ցանկացած հիմնարկ, ստեղծելով տվյալների բազա, ինքն է ընտրում՝ ինչ ծրագրով կարող է աշխատել: Նկատենք՝ ՄԱԿ-ի «Տվյալների պաշտպանության վերաբերյալ ձեռնարկում» հստակ տրված է սահմանումը, թե ինչ է նույնականացման քարտը. «Անհատական տվյալները ներառում են ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգտագործվել տվյալների սուբյեկտի ինքնությունը պարզելու կամ նրան վնաս պատճառելու համար»: Սա էր պատճառը, որ Հայաստանը զերծ մնաց այս քարտերի պարտադիր կիրառումից:

Դիտվել է՝ 2125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ