Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: WTI տեսակի նավթի ապրիլի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,82 տոկոսով՝ մինչև 48,38 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մայիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,60 տոկոսով՝ մինչև 51,45 դոլար մեկ բարելի դիմաց: