ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Արամ Սաֆարյան. Ես ավելի քան համոզված եմ, որ թույլի հաշվին բանակցային գործընթաց սկսելու ու այդ թույլը Հայաստանին դարձնելու փորձը չի ստացվելու

Արամ Սաֆարյան. Ես ավելի քան համոզված եմ, որ թույլի հաշվին բանակցային գործընթաց սկսելու ու այդ թույլը Հայաստանին դարձնելու փորձը չի ստացվելու
18.03.2017 | 21:46

«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի հետ հայ-ռուսական հարաբերությոնների մասին հարցազրույցից հետո չէի կարող չհարցնել Լեռնային Ղարաբաղի հարցի մասին:

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահի հետ քննարկել է և Լեռնային Ղարաբաղի հարցը: Գոնե հրադադարի ռեժիմի պահպանության վստահություն կարո՞ղ ենք ունենալ:
-Մեր օրակարգում եղած հարցաշարը՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ են, վստահության տասը տարի առաջ բարձրացված մեխանիզմների ստեղծման հարցը շփման գոտում և նոր ձևավորված հարցը՝ ստիպելը Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների դաշտ:
-Բաքուն ասում է, որ Հայաստանը չի ցանկանում բանակցել:
-Բանակցությունների ընթացքը ձախողվել է Կազանից հետո, որովհետև Բաքուն պարզ հայտարարել է, որ ինքը իր երկրից մի թիզ տարածք չի զիջելու: Եթե հայկական դիվանագիտությանը, որ սկզբունքային նույն դիրքորոշումներն ունի, ինչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, հաջողվի Ադրբեջանին վերադարձնել բանակցային սեղան, ինքնին հաջողություն է: Եթե Բրյուսելում և Մոսկվայում Սերժ Սարգսյանի բանակցությունները, հանդիպումները քաղաքական դաշտի դերակատարների, դիվանագետների հետ հանգեցնեն բանակցությունների վերսկսմանը՝ նախարարների ու նախագահների հանդիպումների նոր ցիկլին, դա մեր դիվանագիտության հաղթանակը կլինի: Հիմա եղած վիճակը նախկինում չի եղել, երկու կողմերից այսքան կյանքեր չի խլել և այսքան անհույս բանակցային վիճակ չի ստեղծվել:
-Բաքուն պատրաստ է հենց այսօր վերադառնալ՝ վարելու սուբստանտիվ բանակցություններ, որոնց տակ հասկանում է՝ դուք վերադարձնում եք շրջանները, մենք հանձն չենք առնում ոչ հանրաքվե, ոչ կարգավիճակի ճանաչում:
-Բանակցային գործընթացի վերջին հինգ տարիներին մանրամասն տեղյակ չեմ, ինչպես նախորդ հինգ տարիներին, երբ ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարն էի, բայց կարծում եմ, որ շեշտադրումները Բաքուն չի փոխել: Եթե Ադրբեջանը կարծում է, որ գործընթացը այնքան է ձախողվել ու իրավիճակն այնքան է սրվել, որ միայն թույլը պիտի զիջի ու այդ թույլը Հայաստանն է, չարաչար սխալվում է՝ հայ հասարակության մեջ ինչպես տասը տարի առաջ, այնպես էլ այսօր չկա երկմտություն, որ մենք միակողմանի զիջումների պիտի գնանք: Հայ իրականության մեջ հիմա այլ հարց է քննարկում՝ ինչ զիջումներ անենք, որոնք սկզբունքային չեն, որ ստանանք բանակցային գործընթաց: Ես ավելի քան համոզված եմ, որ թույլի հաշվին բանակցային գործընթաց սկսելու ու այդ թույլը Հայաստանին դարձնելու փորձը չի ստացվելու:
-Հակառակը պատերա՞զմն է:
-Պատերազմն անխուսափելի է և դառնալու է աղետ՝ Ադրբեջանը դա շատ լավ գիտի: Այն, որ Բաքուն մեզնից քսան անգամ ավելի շատ սպառազինություն է գնել և պատերազմ չի սկսում, նշանակում է՝ գիտի, որ պարտվելու է այդ պատերազմում: Լավագույն քննությունը այդ հարցի՝ այսօրվա դիրքորոշումն է՝ ռազմական հռետորաբանությունը՝ ներքին շուկայում, շանտաժը միջազգային ասպարեզում, այս վիճակը կարող է շատ ու շատ երկար շարունակվել: Բայց ինչո՞ւ, եթե կարելի է վերսկսել բանակցությունները և տալ անցումային լուծումներ, որոնք երկար ժամանակի համար կարող են տեսականորեն ընդունելի լինել բոլոր կողմերի համար:
-Լավրովի պլանը նկատի ունեք:
-Մանրամասների մասին դժվարանում եմ խոսել, թող մթնոլորտը դառնա կառուցողական, հետո կմտածենք, թե ինչ լավագույն լուծումներ կլինեն ապագայի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ