Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Ընտրակաշառք բաժանողների չեմ տեսել»

«Ընտրակաշառք բաժանողների չեմ տեսել»
10.03.2017 | 01:00

Տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուների ընտրապայքարը թեժանում է։ Շիրակի մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ, լարվածություն կա ոչ միայն նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով առաջադրված Վարդան Ղուկասյանի և ՀՀԿ-ականների, այլև հենց ՀՀԿ-ի թեկնածուների միջև։ Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք ՀՀԿ-ի տարածքային թեկնածու ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ։

-Պարոն Ավետիսյան, ինչպիսի՞ն է նախընտրական վիճակը Գյումրիում, ասում են` որոշակի լարվածություն կա թեկնածուների միջև։ Այդպե՞ս է։
-Որևէ թեժացում չկա Գյումրիում, նոր-նոր է ակտիվությունը սկսվում։
-ՀՀԿ-ի թեկնածուները միմյանց հետ նորմա՞լ հարաբերությունների մեջ են։
-Լրիվ նորմալ հարաբերությունների մեջ են։
-Չկա՞ն «միսկրծոցի», մրցավազք, պայքար թիմի ներսում, որպեսզի կուսակցությանը ավելի շատ ձայն բերեն ու խորհրդարանում հայտնվեն։
-Բնական է, մրցակցություն, որպես այդպիսին կա, բայց միսկրծոցի, լարվածություն չկան։
-Վարդան Ղուկասյանի հետ և՞ս խնդիրներ չկան։ Կան խոսակցություններ, որ նրա և ՀՀԿ-ի թիմակիցների միջև լարվածություն կա։
-Ամեն օր Գյումրիում լինում եմ և նման լարվածության ականատես չեմ եղել։
-Ի դեպ, ընտրակաշառքի գինը Գյումրիում դեռ չի՞ բարձրացել։ (Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայում Խոսրով Հարությունյանը, դիմելով ընտրակաշառքներից խոսող ընդդիմադիրներին, հայտարարեց. «Բայց ինձ զարմացնում է այն, որ նստած քաղաքական ուժերը ընտրակաշառքի մասին խոսում են կուսական կեցվածքով: Գնացեք Գյումրիում հարցրեք՝ ով էր ընտրակաշառք բաժանում, և ով էր բարձրացրել ընտրակաշառքի գինը: Գնացեք գյումրեցիներին հարցրեք, ու կպարզվի, որ ընտրակաշառքն այնպես չի, որ միայն վերագրում են իշխանական ուժին: Բոլորը, առանց բացառության, այդ արատն օգտագործում են, եկեք դրա դեմն առնենք»):
-Ընտրակաշառք բաժանողների չեմ տեսել, դրանք ընդամենը խոսակցություններ են։ Այդ ամենն իրական կլինի այն ժամանակ, երբ կոնկրետ մարդը գա, բաժանի ու գին բարձրացնի։
-Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է սատարել Մարտուն Գրիգորյանին։ Այդ առումով ՀՀԿ-ի թեկնածուները նեղսրտած չե՞ն, քանի որ ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որ Բալասանյանը նորից քաղաքապետ դառնա, իսկ նա սատարում է ոչ ՀՀԿ-ականի։
-Բայց ո՞վ ասաց, որ մեզ էլ չի աջակցում։
-Փաստորեն, մի մարդը կարող է մի քանիսի՞ն աջակցել։ Այդ ինչպե՞ս, դա էլ հո կուսակցություն ու «ճակատի գիրը» փոխել չէ՞։
-Գյումրու քաղաքապետը ինձ էլ, Գրիգորյանին էլ, Ցոլակյանին էլ նորմալ աջակցում է։ Կառույցների հետ աջակցելու հստակ պայմանավորվածություն կա։
-Ի՞նչ եք կարծում, Շիրակում իրավիճակի թեժացում չի՞ լինի, ինչպես մյուս մարզերում։
-Կարծում եմ, չի լինի։ Ցանկալի է չլինի, բայց ոչինչ հնարավոր չէ բացառել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ