Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

2020-ից նավթի դեֆիցիտ կլինի ու նավթը կթանկանա

2020-ից նավթի դեֆիցիտ կլինի ու նավթը կթանկանա
09.03.2017 | 11:37

Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) կանխատեսում է նավթի դեֆիցիտ և մատակարարումների խափանումներ երեք տարի հետո, քանի որ նավթի գնանկումից հետո նավթ արդյունահանող երկրները դադարել են ներդրումներ անել նավթի արդյունահանման մեջ՝ գրում է Die Welt-ում Դանիել Վետցելը: Ի հետևանս՝ կթանկանան բենզինն ու դիզվառելիքը՝ նշվում է նավթի գլոբալ շուկայի համար ՄԷԳ-ի հնգամյա կանխատեսման մեջ: «Հիմա պայմանները շուկայում միանգամայն այլ են, քան մեկ տարի առաջ է»՝ ասել է ՄԷԳ-ի տնօրեն Ֆատիխ Բիրոլը՝ նկատի ունենալով ՕՊԵԿ-ի պետությունների ռազմավարության վերջին փոփոխությունները: Երկար ժամանակ նավթային կարտելը շեշտը դնում էր նավթի առավելագույն ծավալներով արդյունահանման վրա, որպեսզի թույլ չտա շուկա մտնել թերթաքարային նավթի ԱՄՆ արդյունաբերողներին, հետևանքը դարձավ մեկ բարել նավթի գնանկումը 30 դոլարից էլ ներքև: Բայց անցյալ տարի ՕՊԵԿ-ը և 13 երկրներ, որ կազմակերպության անդամ չեն, որոշեցին սահմանափակել նավթի արդյունահանման ծավալները և արդյունքում նավթի գինը բարձրացավ մինչև 55 դոլար: ՄԷԳ-ում վստահ են, որ շուտով նավթի գնաճը կշարունակվի՝ էժան նավթի փուլը միշտ հանգեցնում է որոշակի հետևանքների, որ հայտնվում են երեք-չորս տարի անց: Վերջին տարիներին նավթ արդյունահանող երկրները գործնականում նոր նավթային նախագծերի մեջ ներդրումներ չեն արել, այդ պատճառով՝ հասկանալի չէ, թե ինչպես կարող են բավարարել աճող պահանջարկը:


«Առաջիկա երեք տարիներին շուկայում նավթը կբավարարի, բայց հետո առաջարկը էականորեն կկրճատվի: Միտումները վկայում են, որ նավթի դեֆիցիտի գագաթնակետը կլինի 2022-ին, երբ արդյունահանման հզորությունները կհասնեն իրենց բացարձակ նվազագույնին վերջին 14 տարիներին»՝ նշվում է առաջիկա հինգ տարիների համար ՄԷԳ-ի կանխատեսումների մեջ: Արդեն 2019-ին աշխարհը կանցնի «մոգական շեմը»՝ օրական 100 միլիոն բարել և 2022-ին մարդկությունը կօգտագործի օրական 104 միլիոն բարել, պահանջարկը կաճի գերազանցապես Ասիայում՝ Չինաստանում ու Հնդկաստանում: Արդյունքում՝ 2020-ից հետո, եթե հիմա նոր նախագծերի որոշումներ չընդունվեն, «նավթի առաջարկը չի համապատասխանի պահանջարկին»՝ արձանագրում են ՄԷԳ-ի փորձագետները: Իհարկե, ԱՄՆ-ը, ՕՊԵԿ-ի մի քանի անդամներ՝ Իրանը, Իրաքը, ԱՄԷ-ն, կմեծացնեն արդյունահանման ծավալները, բայց դա չի բավարարի գինը ներկա մակարդակին պահելու համար, առավել ևս որ Ռուսաստանը լավագույն դեպքում կպահպանի ներկա ծավալները, իսկ Նիգերիան, Ալժիրը և Վենեսուելան, ինչպես սպասվում է, կկրճատեն արդյունահանումը:
Դանիել ՎԵՏՑԵԼ, Die Welt


Հ.Գ. Փաստորեն՝ մենք երեք տարի ժամանակ ունենք, երբ Ադրբեջանում տնտեսական անկում ու սոցիալական վիճակի կտրուկ վատթարացում է՝ երեք անհասկանալի տարի՝ մինչև նավթի գները նորից բարձրանան: ՄԷԳ-ի փորձագետները Ադրբեջանին իբրև նավթ արդյունահանող երկիր չեն էլ հաշվարկել, բայց Բաքուն կփորձի վերականգնել տնտեսությունը ի հաշիվ նավթի: Մեզ պետք է շտապել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ