Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Արդյո՞ք Հայաստանում կվերանա մենաշնորհը

Արդյո՞ք Հայաստանում կվերանա մենաշնորհը
08.03.2017 | 12:54

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է իր Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որի՝ Հայաստանին նվիրված բաժնում` 2016 թվականի ամենանշանակալի խնդիրների թվում առանձնացված է «իրավապահների անպատժելիությունը, պաշտոնատար անձանց կողմից կառավարության ռեսուրսների օգտագործումը իշխող ՀՀԿ-ի քաղաքական գերիշխող դիրքը պահպանելու համար, ինչպես նաև երկրի էլիտայի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու և իրավապահ ու դատական համակարգերը կոռումպացնելու համար»:

Այլ խոսքով` Հայաստանի իշխանությունները մեղադրվում են այն բանում, որ ստեղծել են ՀՀԿ քաղաքական մենաշնորհ` այդ երևույթը տարածելով նաև տնտեսության վրա:
Երբ Սերժ Սարգսյանը փոխում էր երկրի կառավարման համակարգը, տողատակում հասկացնում էր, որ մտադիր է պայքարել հենց իշխանության գերկենտրոնացման դեմ: Ավելի ուղղակի այդ մասին հայտարարում է ՀՀԿ կոալիցիոն կրտսեր գործընկեր ՀՅԴ-ն:
Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա խորհրդարանական ընտրությունները կարող են փոխել իշխանության ձևավորման փիլիսոփայությունը, և տեսականորեն հաջորղ տարի ամերիկացիները չեն կարող խոսել «ՀՀԿ-ի քաղաքական գերիշխող դիրքի» մասին:
Բայց սա` միայն տեսականորեն: Քաղաքական մենաշնորհը կարող է վերանալ, եթե կա քաղաքական մրցակցություն: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի արդեն չորրորդ օրն ակնհայտ է, որ պայքարը ծավալվելու է ոչ թե ծրագրերի ու գաղափարների, այլ` քսակների ու ռեսուրսների միջև, իսկ քաղաքական դիսկուրսին փոխարինելու են «ռեյտինգային պատերազմները»:

Ռեյտինգային ցուցակները ոչ թե պատճառ են, այլ քաղաքական մշակույթի հետևանք: Ընտրական գործընթացի մասնակիցների մեծամասնությունն ընդունել է իշխանության «խաղի կանոնները» և գերադասում է պայմանավորվել ոչ թե հասարակության, այլ` Բաղրամյան 26-ի հետ: Ընդ որում, երբ ուսումնասիրում ենք ռեյտինգային ցուցակները, պարզ է դառնում, որ օլիգարխիան վերարտադրվում է` իր սեփականության անձեռնմխելիության հույսը կապելով ոչ թե օրենքի կամ հարկային համաներման, այլ՝ դարձյալ իշխանությունների հետ: Ուշագրավ է նաև, որ, օրինակ, նույն Սամվել Ալեքսանյանը կամ Արկադի Համբարձումյանը որոշել են վերարտադրվել ժողովրդի հաշվին` բարձրացնելով այն սննդամթերքների գները, որոնց ներկրման շուկայում գերակա կամ մենաշնորհային դիրք ունեն:
Խորհրդարանական ընտրություներից հետո իշխանության որակը չի փոխվելու, միջազգային արձագանքը` նույնպես:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ