Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

«Երկչոտ, ոչ վեհ կեցվածքով պատրաստ են դիմացինին փնովելու, որ այդ ֆոնին իրենք բարձրանան»

«Երկչոտ, ոչ վեհ կեցվածքով պատրաստ են դիմացինին փնովելու, որ այդ ֆոնին իրենք բարձրանան»
06.03.2017 | 20:43

Ընտրություններին մասնակցող «Ծառուկյան» դաշինքի տնտեսական ծրագիրը բավականին շատ քննադատվեց, համարվեց անիրատեսական և պոպուլիստական։ Սակայն այս տեսակետը կտրուկ հերքում է այդ դաշինքի ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնող տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։


-Քաղաքական ուժերը պնդում են, որ հնարավոր չէ, օրինակ, թոշակները ձեր խոստացած չափով ավելացնել, դա ոչ իրատեսական խոստում է։
-Հակառակը, մեր ծրագիրը խիստ իրատեսական է՝ ամենազուսպ, ամենահամեստ հիմքերով։ Այսօր ոչ միայն ՀՀԿ-ն, այլև մյուս կուսակցությունները երկչոտ, ոչ վեհ կեցվածքով պատրաստ են դիմացինին փնովելու, որ այդ ֆոնին իրենք բարձրանան։ Մեր երկիրը լավ կառավարել է պետք, անկախ ընտրություններից պետք է բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, մտածեն համակարգային փոփոխությունների մասին։ Սա նշանակում է, որ մեր երկիրը շատ խոցելի ոլորտներ ունի։ ԲՀԿ-ն տիեզերական հայտնագործություններ չի արել, գրել ենք կենսաթոշակը, նվազագույն աշխատավարձը ցածր են, փոքր ու միջին բիզնեսը լողում է, տեսախցիկները հասարակությանը «բռնաբարում» են։ Մենք ասում ենք՝ եկեք գործ անենք։ Եթե մեր տասնհինգ կետերն անիրատեսական են, միանգամից կարելի է ասել. «Հարգելի հասարակություն, մենք այլևս երկիր չենք ունենալու, երբևիցե չմտածեք ո՛չ կենսաթոշակի, ո՛չ աշխատավարձի, ո՛չ էլ լուրջ տեղաշարժերի մասին»։
-Շատ ավելի վատ է մարդկանց հույսերով սնել, բայց հետո դրանք չկատարել։
-Դրա համար պետք է մեզ ձայն տան ու պահանջեն։ Եթե մեզ էլ ձայն չեք տվել, ուրիշին եք տվել, նրանից էլ պահանջեք։ Եթե պահանջատիրություն, դիմակայություն չկան, իշխանությունը կարող է իրեն թույլ տալ այն ամենը, ինչ հիմա է։
-Փաստորեն, հասարակությո՞ւնն է մեղավոր, որ այսօր լավ չի ապրում, երկրի տնտեսական վիճակը ծանր է։
-Այո, պահանջատիրություն չկա։ Չկարծեք, թե զարգացած երկրներում հեզաճկուն ու հրեշտակ կառավարություններ են։ Տարբերությունն այն է, որ այդ իշխանությունները գիտեն, որ հասարակությանը դեմ քայլերն իրենց վրա թանկ են նստելու։
-Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցման համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքն առաջատարն է՝ հետևում է թողել իշխող կուսակցությանը։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
-Այս երկրում եթե մի լավ բան անում է, Ծառուկյանն է անում։ Անզեն աչքով սա ակնհայտ է։ Այդ մարդը ոչ միայն մտահոգ է մեր քաղաքացիների ապրելակերպով, այլև հնարավորության սահմաններում անում է ամեն ինչ։ Բայց իզուր չէ, որ նաև հայտարարում է, թե բարեգործությամբ երկիր չես ստեղծի։ Հարկավոր է երկիր սիրողների անհրաժեշտ համախումբ ապահովել, որպեսզի այս տխուր իրավիճակից դուրս գանք։


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ