Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Մենք հապաղելու ժամանակ չունենք, փոփոխությունները պետք է շատ արագ իրականացվեն»

«Մենք հապաղելու ժամանակ չունենք, փոփոխությունները պետք է  շատ արագ իրականացվեն»
10.02.2017 | 00:17

Թեև հաշված օրեր են մնացել ԱԺ ընտրությունների մեկնարկին, այնուհանդերձ քաղաքական դաշտում դեռևս շատ հարցեր մնացել են անպատասխան, ավելին՝ անբացատրելի: Իրար են միացել անգամ իրար հակասող քաղաքական ուժերը, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալը մինչ օրս քննարկվող հարցերից մեկն է: Արդյո՞ք այս իրարանցումը քաղաքական իրավիճակի արդյունք է, թե՞ ընտրական նոր օրենսգրքի հետևանք՝ հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ:


-Առաջին հերթին ընդգծեմ, որ երբ հանրապետականը խոսում է կուսակցական ժողովրդավարությունից, ապա հենց էնպես չի խոսում,- ասաց պատգամավորը:- Յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում՝ միանա՞լ կուսակցական ընդհանուր որոշումներին, թե՞ դուրս գալ կուսակցությունից և առանձին մեկ այլ որոշում կայացնել: Հովիկ Աբրահամյանը, մինչ վերջերս լինելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ և փոխնախագահ, ինքն է որոշում կայացրել դուրս գալու կուսակցությունից: Դա նրա՝ որպես մարդու, քաղաքական գործչի որոշումն է:
Մեր կուսակցությունը մեր երկրի զարգացման համար բավականին լուրջ պատկերացումներով, մտադրություններով և նպատակներով է գնում ընտրապայքարի: Մեկ բան հաստատ գիտակցում ենք՝ այս ընտրությունները, ձևի և բովանդակության առումով, բոլորի համար լինելու են ճակատագրական: Մենք հնարավոր ամեն բան անելու ենք, որ այս ընտրությունները բոլորի համար՝ միջազգային կառույցներից մինչև ընտրական գործընթացին մասնակցած քաղաքացիներ, լինեն ընկալելի և աննախադեպ: Մենք ունենք անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ և՛ գաղափարական, և՛ մարդկային, և՛ կազմակերպչական:
-Մենք ասելով նկատի ունեք իշխանությա՞նը:
-Նկատի ունեմ մեր կուսակցությանը՝ այն մարդկանց, ովքեր իսկապես հավատում են մեր երկրի նախագահին և հավատում են, որ այս ընտրություններով մեր երկրում շատ բան է փոխվելու: Ի դեպ, դրա մասին 2016-ի ամռանը ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցության խորհրդի նիստում ՀՀ նախագահը խոսեց կտրուկ և շրջադարձային փոփոխությունների անհրաժեշտության մասին, ընդգծեց, որ մենք հապաղելու ժամանակ չունենք, և որ փոփոխությունները պետք է շատ արագ իրականացվեն: Այսօր արդեն բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ կտրուկ և դրական փոփոխություններ են կատարվում հարկային, մաքսային համակարգերում, ուժային կառույցներում: Դրական փոփոխությունների շարքը շարունակվում է բոլոր ոլորտներում: Փոխվել է գործադրի կառավարման մեթոդը: Սա նշանակում է, որ ՀՀ նախագահը և մենք պատրաստ ենք գնալու այդ փոփոխություններին: Իհարկե, մեր ժողովրդի, մեզ համար գլխավոր օրակարգային հարցը Արցախի հիմնախնդրի լուծումն է: Խնդրում եմ՝ ինձ ներեն բոլոր քաղաքական գործիչները, սակայն պետք է հիշեցնեմ հետևյալ միտքը. «Հանրապետականն» է, որ կարող է երաշխավորել Արցախի խնդրի կարգավորումը: Ասածս, խնդրում եմ, մեծամտություն չհամարել, և հուսով եմ, որ շատ շատերը ինձ կհասկանան: Վերը նշված մտքի ստույգության մասին վկայում են բազմաթիվ քննարկումներ:
-Անկեղծ ասած, պարոն Սահակյան, ինձ համար նորություն է, որ քաղաքացիները ընտրությունների գնալիս առաջնորդվում են ղարաբաղյան խնդրով: Նրանք ավելի շատ հետաքրքրված են իրենց սոցիալական խնդիրների լուծմամբ:
-Իհարկե, Ձեր ասածի մեջ ճշմարտություն կա, մեր քաղաքացիները շատ դեպքերում սոցիալական խնդիրներ են առաջ քաշում: Սակայն վերջին մեկ-երկու տարվա քննարկումները ԱԺ-ում հիմք են տալիս ասելու, որ մեր ժողովուրդը պատգամավորին այլևս չի դիտարկում որպես տանիք, ասֆալտ վերանորոգելու խնդիրներ լուծողի: Այսինքն, ընկալման փոփոխություն է տեղի ունեցել, և այժմ մեր ժողովուրդը գիտի, որ պատգամավորը օրենսդիր մարմնում ժողովրդի ներկայացուցիչն է, որը պետք է պաշտպանի նրա սահմանադրական իրավունքները: Իմ խնդրանք-հորդորն է իմ գործընկերներին, որոնց հետ հինգ տարի կողք կողքի աշխատել եմ, որ այս ընտրությունների ընթացքում ելակետը չլինի նեղ, հատվածական շահը: Այս ընտրություններից է կախված մեր երկրի ապագան: Ցանկացած խոսք ասելուց առաջ յուրաքանչյուրս ամեն բան պետք է լավ ծանր ու թեթև անի և նպաստի, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար և թափանցիկ: Մենք արել ենք կարևոր քայլը՝ ընտրական օրենսգիրքը օր ու գիշեր քննարկվել է, ընդդիմության հետ եկել ենք կոնսենսուսի և փորձել ենք հնարավորինս բացառել ընտրական խախտումների հնարավորությունը:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ