ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ինչպես կարող էր ՀՀԿ-ն կողմ լինել պաշտոնյաների իրական եկամուտների բացահայտմանը

Ինչպես կարող էր ՀՀԿ-ն կողմ լինել պաշտոնյաների իրական եկամուտների բացահայտմանը
07.02.2017 | 00:42

ԱԺ մեծամասնությունը կողմ չէ, որ նախկին ու ներկա պաշտոնյաների եկամուտների աղբյուրը բացահայտվի, հանրությանը ներկայացվի, թե ինչ գումարներով են չինովնիկները պատկառելի հարստություն դիզել։ Իսկ այս նախագիծը, որն առաջարկում էր ստեղծել պաշտոնյաների ունեցվածքի օրինականության հարցն ուսումնասիրող հանձնաժողով, հեղինակել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Սակայն այն քառօրյա նիստերի օրակարգ չմտավ ձայների 56 դեմ, 39 կողմ հարաբերակցությամբ։ «Այսօր ոչ մի մեխանիզմ չկա, թե պաշտոնյաները, երբ հայտարարագիր են ներկայացնում, սխա՞լ են դրանք ներկայացնում, թե՞ ճիշտ: Որևէ պետական մարմին չկա, որ ստիպի ստուգել դա:

Պաշտոնյաները հայտարարագրում են միայն այն եկամուտներն ու գույքը, որ գտնվում են Հայաստանում, իսկ այն գույքը, որը ՀՀ տարածքից դուրս է, հայտարարագրման այս մեխանիզմից դուրս է մնում: Այնինչ ամեն տարի Հայաստանից դուրս է բերվում մեկ միլիարդ դոլարից ավելի գումար: ՀՀ-ից գողացվածը օրենքով, միջազգային կոնվենցիաներով պետք է վերադարձվի ժողովրդին, բայց դա պետք է տեղի ունենա առանց վենդետաների, առանց կախաղանների: Այս հարցի շուրջ հանրային քննարկումներ պետք է լինեն: Ժողովուրդը պետք է ունենա մեկ հարցի պատասխան` ինչո՞ւ է երկրի բյուջեն այսքան փոքր, ինչո՞ւ ինքը չի կարողանում բարելավել իր կենսական պայմանները, բայց միաժամանակ բազմաթիվ պաշտոնյաներ լողանում են միլիոնների մեջ»,- իր նախագիծը ներկայացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը:


Ի դեպ, այս նախագծի շրջանակում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այն, ինչ մինչ այժմ ոչ մեկին չէր հաջողվել. նա` խոսեցրեց պատգամավորության ողջ շրջանում ոչ լրագրողներին, ոչ էլ ԱԺ ամբիոնից մի բառ չասող Արտակ Սարգսյանին («ՍԱՍ-ի Արտակին»)։ «Պարոն Արտակ Սարգսյան, մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում, որ Դուք ստիպում եք «ՍԱՍ»-ի աշխատակիցներին դուրս գալ իրենց հաշվառման վայրերից և գրանցվել այն տարածքում, որտեղ առաջադրվելու եք առաջիկա ընտրություններին մասնակցելու համար: Ես Ձեր անունը հնչեցնում եմ, որ Դուք պարզաբանում ներկայացնեք այս խնդրի հետ կապված»,- հայտարարեց Փաշինյանը։


Արտակ Սարգսյանը մի քանի ելույթներից հետո որոշեց, որ պետք է տեղից արձագանքի։ ԱԺ նախագահությունը հրահանգեց միացնել պատգամավորի խոսափողը, սակայն չհաջողվեց (հավանաբար շուրջ հինգ տարի չաշխատելուց հետո «ժանգոտել» էր)։ Պատգամավորը «անձայն» հասցրեց ասել, որ խոսակցություններն անհիմն են։


Իսկ Նիկոլ Փաշինյանի նախագծի վերաբերյալ փորձեցինք մի քանի հարց ուղղել «խոսող» գործարարներին։

«ՃԻՇՏԸ ՀԵՏԱՁԳԵԼՆ ԷՐ»

ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ

-Ինչո՞ւ ՀՀԿ-ն չցանկացավ, որ պաշտոնյաների իրական եկամուտները ներկայացվեն հանրությանը։
-Այս խորհրդարանին այլևս ժամանակ չի մնացել, հաջորդ ԱԺ-ն կանդրադառնա այդ հարցին։
-Բայց գաղափարը ճիշտ է, չէ՞։
-Այո, բայց բան չի մնացել այս ԱԺ-ին, ընդամենը մեկ ամիս։
-Ասվեց, որ սա միայն այս գումարման խորհրդարանի համար չէ, դա գործիք է լինելու նաև հաջորդ ԱԺ-ի համար։
-Չգիտեմ, թե ինչ պարզաբանումներ են ներկայացվել, բայց կարծում եմ` ճիշտը հետաձգելն էր։

«ԵՐԿՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՕՐԵՆՔՆԵՐԸ ԳՈՐԾԵՆ»

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ


-Հասարակությունը շատ լավ գիտի, թե պաշտոնյաների եկամուտների աղբյուրները ինչպես են գոյանում,- ասաց պատգամավորը։- Յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա հայտարարագիր է ներկայացնում, որը հասանելի է բոլորին։
-Դուք այդ հայտարարագրերին վստահո՞ւմ եք։
-Միանշանակ վստահում եմ։
-Բայց մի բան գրում են, տասը՝ թաքցնում։
-Ես կարող եմ իմ անունից խոսել։ Ինչ ունեի, ներկայացրել եմ, ու դա հայտարարագրվել է։
-Միշտ չէ, որ այդպես է, բազմաթիվ պաշտոնյաների հայտարարագրեր և նրանց իրական կենսակերպը լիովին այլ բանի մասին են խոսում։
-Չեմ կարծում, որ հայտարարագրերում թաքցվում են իրական եկամուտները։ Դա հնարավոր չէ։
-Մեկ այլ տարբերակում էլ իրենց անունով չեն հայտարարագրում, այլ ընտանիքի, բարեկամների, անգամ զոքանչի։
-Ի՞նչ եք կարծում, եթե այս նախագիծն ընդունվեր, կիմացվե՞ր, թե այդ եկամուտներն ում անունով են։ Եթե Ձեր անունով ես բիզնես ունենամ, Դուք ստացած եկամուտները տաք ինձ, սա ոչ մի տեղ չի կարող երևալ, Դուք էլ չեք ասելու, որ այդ գումարներն ինձ եք տվել։
-Ստացվում է, որ այս կարգի բոլոր նախաձեռնությունները դատապարտվա՞ծ են։
-Երկրում պետք է օրենքները գործեն։ Տասը տարուց ավելի պատգամավոր եմ, չեմ տեսել մի ստեղծված հանձնաժողով, որը լիովին իրեն արդարացնի։ Այսինքն, քննում են, բարձրացնում են հարցերն ու դրանով ամեն ինչ վերջանում է։ Հանձնաժողովներ ձևավորելը ճիշտ չէ, պետք է օրենքները լիարժեք գործեն։ Ցանկացած մարդ, կապ չունի ում բարեկամն է, ծանոթը, եթե անօրինական քայլ է կատարում, պետք է օրենքով սահմանված կարգով պատժվի։ Իսկ մենք այս առումով լավ օրենքներ ունենք։

Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1515

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ