Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Ռուսաստանի տնտեսության ամբողջական վերականգնումը քիչ հավանական է

Ռուսաստանի տնտեսության ամբողջական վերականգնումը քիչ հավանական է
19.12.2016 | 17:07

Նավթի գների աճը նպաստում է Ռուսաստանի տնտեսական կայունացմանը, սակայն բարեփոխումների և ներդրումների բացակայությունն արգելակում են էկոնոմիկայի վերականգնումը՝ կարծում է Financial Times-ը։ Նավթի գների աճի և Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ վարչակազմի կողմից պատժամիջոցների թեթևացման հույսի ֆոնին՝ ներդրողների մի մասը կարծում է, որ Ռուսաստանի էկոնոմիկայի վերականգնումը կարող է արագանալ։

Միևնույն ժամանակ ռուսների մեծ մասը մինչև հիմա տնտեսական կայունություն չի զգում։ Բնակչության իրական եկամուտները շարունակում են կրճատվել։ Renaissance Capital ընկերության էկոնոմիստ Օլեգ Կուզմինը հայտարարել է, որ վերականգնումը կլինի երկար և աստիճանաբար։

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ