Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Հրանտ Բագրատյան-Ստեփան Մնացականյան՝ մենամարտ հանուն բյուջեի

Հրանտ Բագրատյան-Ստեփան Մնացականյան՝ մենամարտ հանուն բյուջեի
31.10.2016 | 15:40

Խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ծաղրեց Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին: Նա կառավարությանը հակադարձում էր՝ ներկայացնելով թվեր: «Վիճվարչության պետը այստեղ է, թույլ չի տա, որ ես սուտ խոսեմ, սուտ խոսելու մոնոպոլիան իրենն է»,- ասաց Բագրատյանը:

Նա ներկայացրեց բանջարեղենի, կարտոֆիլի, խաղողի և այլ ապրանքների արտադրության ծավալը՝ նշելով, որ վիճվարչությունը կեղծ թվեր է հրապարակել, ուռճացրել վիճակը: «Հիմա, նոր կառավարությունը ճշտո՞ւմ է այս թվերի իսկությունը»,- հարցեց նա: Բագրատյանը նշեց, որ հիմա էլ գյուղատնտեսության նոր նախարարը հայտարարում է, թե այս տարի խաղող երկու անգամ քիչ է մթերվել: «Քիչ չի մթերվել, անցած տարվա թիվն է կեղծ ներկայացվել»,- ասաց պատգամավորը:


Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը պատասխանեց Հրանտ Բագրատյանին: Նա երկար բացատրեց վիճակագրական մեթոդաբանությունը: «Մարդիկ իրենց դռների վրա կողպեք են դնում ոչ թե այն բանի համար, որ բոլորը գող են, այլ որովհետև մարդկանց մեջ կարող են այդպիսիք լինել: Մենք չենք կարող բոլոր ռեսպոնդենտներին դնել կասկածի տակ»,- ասաց Ստեփան Մնացականյանը: Գյուղատնտեսության ցուցանիշների ոչ ճշգրիտ լինելու վերաբերյալ նա նշեց, որ բոլոր ցուցանիշները միջազգային վիճակագրական ստանդարտներով են ճշտվում: Ստուգում է Արժույթի միջազգային հիմնադրամը:

«Վերջին հայտարարությունը վերաբերում էր խաղողի մթերմանը: Կասկածներ կան, որ ռեսպոնդենտների կողմից անցած տարի խաղողի մթերման ավելի մեծ ցուցանիշ է ներկայացվել, քան այս տարի: Դրա վերաբերյալ պատասխանը հետևյալն է՝ երբ ռեսպոնդենտը փոփոխություն է կատարում, այդ փոփոխությունն անպայման վիճակագրական ծառայությունն ընդունում է: Սակայն, երբ օրինական ուժի մեջ մտած դատարանի վերջնական դատավաճիռ կլինի, որտեղ նշված կլինի, որ անցած տարի մթերումներն ավելի բարձր են եղել, և դրա հետևանքով կասկածի տակ կառնվի խաղողի արտադրությունը, որի ռեսպոնդենտը համայնքապետերն են, և կկատարվեն ճշգրտումներ, մենք այդ ճշգրտումները կընդունենք»,- ասաց Ստեփան Մնացականյանը:

Դիտվել է՝ 2536

Մեկնաբանություններ