Apple ընկերությունն առանց նախազգուշացման բարձրացրել է Մեծ Բրիտանիայում իր մի շարք ապրանքների գները 20 տոկոսով՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից հետո, ֆունտ սթեռլինգի թուլացումը փոխհատուցելու համար։ Բարձրացումն անդրադարձել է iMac համակարգիչների ու MacBook նոթբուքերի վրա։
13- դյույմանոց MacBook Pro-ի նոր տարբերակը, որը ներկայացրել է Apple-ը հոկտեմբերի 27-ին, կարժենա Մեծ Բրիտանիայում 1449 ֆունտ, մինչդեռ ԱՄՆ-ում՝ 1499 դոլար (1232 ֆունտ)։ Հանրաքվեից հետո ֆունտը դոլարի նկատմամբ էժանացել է մոտ 18 տոկոսով։