ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Մենք մեզ համարում ենք իշխանության այլընտրանք»

«Մենք մեզ համարում ենք իշխանության այլընտրանք»
21.10.2016 | 01:07

«Համախմբում» կուսակցությունը Գյումրիում և Վանաձորում բավականին քիչ քվե ստացավ։ Այս ցուցանիշները հի՞մք չեն, որ խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը մտածի դաշինքով մասնակցության մասին։ «Համախմբում» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ չհամաձայնեց, որ իրենք քիչ քվե են ստացել, պարզապես անցողիկ շեմը չեն հաղթահարել։


-Մեզ մի քանի տասնյակ ձայն էր պակասում, որ Գյումրիում անցողիկ շեմը հաղթահարեինք,- ասաց տիկին Վարդանյանը։- Ավելին, եթե մենք այս ընտրությունները ողջ հանրապետության մակարդակով ենք դիտարկում, անցողիկ շեմի խնդիր կուսակցությունը չունի։ Բայց մեր նպատակը հինգ տոկոսը չէ, մենք մեզ համարում ենք իշխանության այլընտրանք և ԱԺ ընտրությունների մասնակցության համար լուրջ աշխատանքներ ենք տանելու։ Ինչ վերաբերում է կուսակցությունների հետ համագործակցությանը, դաշինքներին, մենք այդ ճանապարհը երբևէ չենք բացառել, սակայն առայժմ վաղ է հայտարարել, թե ինչ ձևաչափով կգնանք ընտրությունների։
-Կա՞ն որոշակի ուժեր, կուսակցություններ, որոնց հետ դաշինքը հնարավոր եք համարում։
-Իրոք, ընդդիմադիր կուսակցությունների հետ համագործակցությունը մեզ համար ընդունելի տարբերակ է, բայց առայժմ կոնկրետ անուններ վաղ է նշել։
-Ձեր կուսակցության նախընտրական ցուցակում որոշակիություն կա՞։
-Կարծում եմ՝ այսօր ցանկացած կուսակցության օրակարգում այդ հարցը կա։ Այո, մենք էլ ենք քննարկում ցուցակում ընդգրկվող թեկնածուների անունները, մարտավարական քայլերը, բայց այդ ամենը հստակ կներկայացվի նախընտրական փուլում։
-Եթե հանրապետության երկու մեծ քաղաքներում չեք հաջողել, չե՞ք կարծում, որ համապետական ընտրություններում հաղթելու հավանականությունը շատ քիչ է։
-Մենք ՏԻՄ ընտրություններին մասնակցեցինք որպես նոր գրանցված կուսակցություն, երբ տարածքային կառույցները ձևավորման փուլում էին։ Այդ կարճ ժամանակահատվածում մեր արդյունքները բավականին լավ էին։ Մինչև խորհրդարանական ընտրություններ ունենք բավարար ժամանակ, համապատասխան աշխատանքներ կիրականացնենք։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ