ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Գնահատում են օրենսդիրն ու գործադիրը

Գնահատում են օրենսդիրն ու գործադիրը
21.10.2016 | 01:02

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ավանդաբար մի քանի հանձնարարական տվեց, որից հետո արագ ռեժիմով ավարտեց նիստը։ Նոր կառավարությունը ժամը 12։00-ին Ազգային ժողովում օրենսդրին ներկայացրեց կառավարության հինգ տարվա նոր ծրագիրը։ Նիստի սկզբից պարզ դարձավ, որ կառավարության ծրագրի քվեարկությունը կձգվի մինչև շաբաթվա վերջ՝ հարցերը շատ էին։ Իսկ մինչ այդ ճեպազրույցներով փորձեցինք «շոշափել» պատգամավորների տրամադրությունը։


ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ («Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ)
-Պարոն Խաչատրյան, ըստ Ձեզ, կառավարության ներկայացրած ծրագիրը կարո՞ղ է աշխուժացնել տնտեսությունը։
-Մինչ օրս գոյություն չի ունեցել որևէ ծրագիր, որն ինչ-որ բանի չբավարարի։ Իսկ թե իրականում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա։
-Ներկայացված ծրագրում տնտեսության զարգացմանը միտված Ձեր սպասելիքները ներառվա՞ծ են։
-Ես այլևս ոչինչ չեմ սպասում։ Մինչ օրս առուն չտեսած միշտ «հոպ» ենք ասել, բավական է։
-Դուք Ձեր ելույթներում կարևորում եք գյուղատնտեսության ոլորտի զարգացումը, ներկայացված ծրագրում դրա հիմքերը կա՞ն։

-Առայժմ՝ ոչ։ Այս կառավարությունը, նախորդների պես, գյուղատնտեսության արտոնյալ վարկավորման մասին մեր առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը մերժեց նույն ստանդարտ պատասխաններով, այն է՝ «թերի» է կամ «չի համապատասխանում»։ Եթե թերի է, ապա պետք է ցանկություն դրսևորվի համագործակցելու։ Մինչդեռ մեր օրենսդրական նախաձեռնության մերժման մասին որոշում ընդունելու ժամանակ չեմ նկատել կառավարության մտահոգությունը։

ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)
-Պարոն Դավթյան, որոշ պատգամավորներ ասում են, որ ներկայացված ծրագրերը միշտ էլ պարունակում են գեղեցիկ և ճռճռան խոսքեր, սակայն դրանք իրականություն չեն դառնում։ Համամի՞տ եք այդ տեսակետին։
-Ոչ։
-Ըստ Ձեզ, ո՞րն է երաշխիքը, որ կառավարության ներկայացրած ծրագիրն իրականություն կդառնա։
-Առաջին հերթին կարևորում եմ վարչապետի անցած աշխատանքային ուղին։ Տարբեր ժամանակներում, երբ նա Հայաստանի էներգետիկ համակարգում զբաղեցնում էր տարբեր պաշտոններ, նաև Երևանի քաղաքապետ եղած ժամանակ, եղել է լավագույն կառավարիչներից մեկը։ Այս փաստն է ինձ վերը նշված եզրակացության հիմք տալիս։


ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ (ԱԺ պատգամավոր)
-Պարոն Նուշիկյան, կառավարության ներկայացրած ծրագիրը կարո՞ղ է խթանել գործարարության զարգացումը։
-Ծրագիրը պարունակում է թիրախավորված կետեր, ինչը շատ կարևոր է։ Հիմնական շեշտը դրված է տնտեսության և երկրի անվտանգության ապահովման վրա։
-Ծրագիրն իրատեսակա՞ն եք համարում։
-Իրատեսական կլինի, եթե մենք բոլորս, նաև հասարակությունը, աջակից լինենք։

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ (ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար)
-Պարոն նախարար, նիստի ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը վարչապետին հարցրեց, թե ինչու է ծրագրից դուրս մնացել արդյունաբերության ոլորտը։ Քանի որ այս ոլորտի զարգացումը ձեր նախարարության գերխնդիրն է, հետաքրքիր է իմանալ Ձեր տեսակետը նշված հայտարարության առնչությամբ։
-Արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ են ներդրումների և գործարար միջավայրի ստեղծում, բարելավում և արտահանման խթանում։ Այդ ամբողջը կարևորված է կառավարության ծրագրում։


Ճեպազրույցները՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ