ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Իսկ ո՞վ ասաց, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է

Իսկ ո՞վ ասաց, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է
19.10.2016 | 12:24

«Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը վերադառնում մեծ քաղաքականություն, ԲՀԿ-ին փո՞ղ է պետք» հարցրի քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանին:


-Գագիկ Ծառուկյանը ոչ միայն փող է, Գագիկ Ծառուկյանը կազմակերպական ռեսուրս է, կապեր, խարիզմա: Կապեր՝ նաև դրսում, որ լրացուցիչ ռեսուրս է:
-Հովիկ Աբրահամյանի հեռանա՞լը նրա վերադարձի հարցը հարուցեց: Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի փորձում ֆինանսավորել ԲՀԿ-ին ու իր համար կառուցողական ընդդիմություն պահել՝ հուսալի ու փոխշահավետ:
-Կարծում եմ՝ ՀՀԿ-ն չունի դրա կարիքը: ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն ունի ինչ-որ նիշա և իր ձայները՝ քիչ, շատ, հավաքում է, դա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններում ևս ԲՀԿ-ն ստանալու է ինչ-որ ձայներ: Այսօր կուսակցությունում հասկանում են, որ առանց Գագիկ Ծառուկյանի շանսերը նվազում են: Եթե ՀՀԿ-ն իր ռեսուրսները համարյա ամբողջությամբ քամում է, և Հայաստանի երկրորդ ու երրորդ քաղաքներում ընտրությունները ցույց տվեցին, որ ծանրությամբ է առաջ շարժվում, մյուս կուսակցությունները դեռևս պահուստային ռեսուրսներ ունեն: ԲՀԿ-ի պահուստային ռեսուրսը Գագիկ Ծառուկյանն է, որը նրան սովորական ոչիշխանական կուսակցությունից դարձնում է առաջին ոչիշխանականը:
-Իսկ Գագիկ Ծառուկյանի ինչի՞ն է պետք ԲՀԿ-ն ու քաղաքական ռեանիմացիան:
-Իսկ ո՞վ ասաց, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է, կարծում եմ՝ նրա կուսակիցների հայտարարությունները ավելի շուտ զոնդաժ են կամ PR՝ «աշխատավորության խնդրանքով» սկզբունքով՝ մի կողմից ստուգում են վերին իշխանության, մյուս կողմից՝ հասարակության արձագանքը, կա՞ն դրսում ուժեր, որ այդ նախագծի տակ կստորագրեն: Առայժմ Գագիկ Ծառուկյանը լռում է, իսկ մերձավոր, շատ մերձավոր շրջապատը ասում է՝ չի գալու: Գուցե մի քիչ էլ այս պատմությունը նմանվում է Ռոբերտ Քոչարյանի անցած տարիների «հավերժական վերադարձին», բայց այս թեմայով խոսակցությունը ռեալ կդառնա, եթե խոսի Գագիկ Ծառուկյանն անձամբ ու անձամբ ասի՝ վերադառնում եմ, որ անեմ այս, այս ու այս: Նրան վերադարձնելու ԲՀԿ-ի ցանկությունը շատ բնական է, բայց որքանո՞վ է իրական:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ


Դիտվել է՝ 1961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ