ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Մոտ ապագայում մենք այդ հայեցակարգը կմշակենք»

«Մոտ ապագայում մենք այդ հայեցակարգը կմշակենք»
18.10.2016 | 00:40

«Յուրաքանչյուր երկրում զբոսաշրջության ոլորտը խնդրահարույց է, և Հայաստանն այս առումով բացառություն չէ, սակայն ես տեսնում եմ, որ Հայաստանը խնդիրների լուծման ուղիներ է նշում և ոլորտի զարգացման մեծ հնարավորություն ունի։ Մեր ուսումնասիրությունները փաստում են, որ զբոսաշրջության զարգացման համար ճիշտ ուղղություն է վերցված, և այն պետության համար գերակա է»,- վերջերս մեզ հետ մասնավոր զրույցում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը գնահատեց ՄԱԿ-ին կից համաշխարհային զբոսաշրջության կենտրոնի գործադիր տնօրեն Կառլոս Վոգիլերը։

Ինչ խոսք, շատ ուրախալի է, որ միջազգային կառույցների համար նկատելի են Հայաստանի և հայ ժողովրդի դրական կողմերը և մեծ պոտենցիալը։ Սակայն, մյուս կողմից, տարեկան ընդամենը 1 մլն տուրիստ է ժամանում Հայաստան, այն էլ այն դեպքում, երբ զբոսաշրջիկ է համարվում նաև տրանզիտ ուղևորը, որն ընդամենը մեկ գիշեր է անցկացնում Հայաստանում։ Այնպես որ, զբոսաշրջության ոլորտում, այնուհանդերձ, խնդիրները շատ են։ Ի՞նչ է մտածում այս ուղղությամբ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆԸ։


-Մենք շատ ենք կարևորում զբոսաշրջության ոլորտի զարգացումը, հենց այդ նպատակով էլ նախարարության ներսում ձևավորվեց զբոսաշրջության կոմիտե։ Այս կառույցը պետք է նոր թափ հաղորդի ոլորտի զարգացմանը։
-Մասնագետների գնահատմամբ՝ ոլորտի զարգացումն առանց հայեցակարգի հնարավոր չէ, իսկ Հայաստանը չունի զբոսաշրջության զարգացման հայեցակարգ։ Ե՞րբ է այն մշակվելու։
-Իհարկե, դա կարևոր հարց է, և մենք պետք է այս ուղղությամբ աշխատենք։ Եթե զբոսաշրջության ոլորտը հայտարարագրում ենք տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը, պետք է ունենանք զբոսաշրջության զարգացման հայեցակարգ։ Հուսով եմ՝ մոտ ապագայում մենք այդ հայեցակարգը կմշակենք։
-Պարոն Կարայան, ոչ թե որպես նախարար, այլ որպես քաղաքացի, որ բազմիցս եղել է մեր հանգստյան վայրերում և նկատել բազմաթիվ խնդիրներ, դրանցից ո՞րն է, որ առաջնային եք համարում։
-Ե՛վ որպես քաղաքացի, և՛ որպես նախարար այն կարծիքին եմ, որ այս ոլորտում անելիքները շատ են։ Զբոսաշրջության զարգացման մեր պոտենցիալը շատ մեծ է, կարող եմ ասել, դեռևս ամբողջովին այն չենք օգտագործել։ Մեր հիմնական նպատակն է այս պահին բացահայտել այն, ինչ արված չէ, և լուծումներ առաջարկել։


Զրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ