ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Որ օջախի ավանդույթը պահպանվի»

«Որ օջախի ավանդույթը պահպանվի»
18.10.2016 | 00:32

Ճարտարապետական բիենալեն ավանդական է դառնում, մասնակիցների առումով էլ տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը՝ համախմբելով նաև աշխարհի հայ ճարտարապետներին։ Սա նշանակում է, որ երեք տարի առաջ քաղաքաշինության նախարար, այժմ արդեն քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ հիմնադրված ճարտարապետական բիենալեն միջազգային ճարտարապետական հանրության դրական արձագանքին է արժանանում։ Մինչ հանձնաժողովը կուսումնասիրի ներկայացված աշխատանքները և կհայտարարի հաղթողներին, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան ՍԱՐԳԻՍ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, թե գործնական առումով ինչ դրական արդյունք է տալիս այս բիենալեն։


-Գնալով մեծանում են շփումները տարբեր սերունդների և հատկապես նոր սերնդի միջև, ոչ միայն հայ, այլև այլ երկրների ճարտարապետների հետ, ինչը լայն ստեղծագործական և տեղեկատվական հնարավորություններ է ընձեռում։ Երիտասարդ սերունդն այս բիենալեի միջոցով հաղորդակցվում է միջազգային ճարտարապետության միտումներին և խնդիրներին, նոր պատկերացումներ են ձևավորվում։ Այս ամենն արտահայտվում է բիենալեին ներկայացրած աշխատանքներում։
-Պարոն Թովմասյան, այս տարի լրանում է ՃՇՀԱՀ-ի 95-ամյակը։ Ըստ Ձեզ, բացի մասնագիտությունից, որը պարտավորված է բուհը տալու, ի՞նչ է տալիս համալսարանն իր շրջանավարտներին։
-Քանի որ մեր համալսարանում դասավանդում են անվանի ճարտարապետներ, ովքեր իրականացնում են պրակտիկ նախագծեր, դա լայն հնարավորություն է ստեղծում մեր ուսանողների համար բուհ-աշխատաշուկա կապը ձևավորելու հարցում։ Շփվելով երիտասարդության հետ՝ մեր դասախոսներն ընթացքում ընտրում են լավագույններին և ավարտելուց հետո նրանց ներգրավում իրենց աշխատանքներում։ Հաջորդ կարևոր առանձնահատկությունը միջազգային կապերի անընդհատ ընդլայնումն է, մեծ ուշադրություն է դարձվում փոխանակման ծրագրերին, Իտալիայի, Ֆրանսիայի ուսանողները պարբերաբար ուսումնառում են մեզ մոտ, մեր ուսանողները՝ նրանց երկրներում։ Սա կարևոր նախապայման է միջազգային չափանիշներին համընթաց զարգանալու առումով։
-Համալսարանն ավանդույթներ ունի՞:
-Դրանք բազմաթիվ են, մեկ-երկու խոսքով դժվար է ներկայացնել։ Սակայն ինձ համար ամենակարևորը համալսարանը որպես երկրորդ ընտանիք՝ հարազատ օջախ, ընկալելու ավանդույթն է, որով «հիվանդացած» ենք բոլորս, և, որը վարակիչ է նաև մեր ուսանողների համար։ Այս համալսարանը բոլոր ճարտարապետների և շինարարների միակ և հարազատ օջախն է։
-Ի՞նչ եք ցանկանում այդ օջախին։
-Որ բոլոր ժամանակների ուսանողները օջախի ավանդույթը պահեն։


«ՈՐ ԼԻՆԻ ՃԿՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑԱԾ»


Ինչպես երեք տարի առաջ, այս տարի ևս բիենալեի բացմանը ներկա էր վաստակավոր ճարտարապետ ՀՐԱՉ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ում դիմեցինք հարցով` ՃՇՀԱՀ-ն ի՞նչ է Ձեզ համար:


-Ինձ համար մեր համալսարանը արժեքավոր է նրանով, որ կրթություն եմ ստացել այս բուհում, իսկ հիմա ես եմ կրթում ուսանողներին այս պատերի ներսում, տղաս էլ համալսարանում է աշխատում։ Այս բիենալեի մասնակիցներն էլ բուհի շրջանավարտներն են կամ ուսանողները։
-Ձեր մաղթանքը՝ համալսարանին։
-Շնորհավորում եմ այդ փառապանծ տարեդարձի առթիվ, ցանկանում եմ, որ անընդմեջ թարմացնի ուսուցման գործընթացը, իր քաղաքականությունը համապատասխանեցնի միջազգային պահանջներին և երբեք չճահճանա, լինի ճկուն և զարգացած։


Զրույցները՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ