Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Տարեվերջին պետական պարտքը կմոտենա 6 միլիարդ դոլարի

Տարեվերջին պետական պարտքը կմոտենա 6 միլիարդ դոլարի
05.10.2016 | 13:24

Մինչև տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 միլիարդ դոլար սահմանագծին, երեկ ասուլիսում կանխատեսել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Պետական պարտքին պետք է գումարենք նաև ներքին պարտքը, դա էլ, եթե չեմ սխալվում, դոլարային մոտավորապես գնահատականը ևս մինչև տարեվերջ 934 միլիոն դոլար է կազմում։ Երբ գումարում ենք, դա շուրջ 5,8-5,9 միլիարդի կարգի է լինում տարվա վերջին»,- ասաց նախարարը։


Եթե տարվա վերջին պետական պարտքը մոտենա 6 միլիարդ դոլարին, ստացվում է, որ միայն այս տարի իշխանությունները Հայաստանի քաղաքացիների անունից շուրջ 1 միլիարդ դոլար վարկ են վերցրել: Թե ինչո՞ւ են իշխանությունները սրընթաց կերպով պարտքեր կուտակում, Արամյանը բացատրեց հետևյալ կերպ՝ Ռուսաստանում տնտեսության վիճակն է վատացել, հետևաբար, դեպի Հայաստան դրամական փոխանցումները նվազել են, բացի այդ, անկում են ապրել պղնձի գները:


«700 միլիոն կրճատումը տրանսֆերտների եղել է 2014-2015 թվականներին։ Մենք 2016 թվականին ևս ունենալու ենք 140 միլիոնի շուրջ, դա գնահատական է, էդքան կրճատում։ Մոտավորապես 10- տոկոսանոց անկում է նկատվում տրանսֆերտների, որի հիմնական պատճառը ևս Ռուսաստանի տնտեսությունն է, որ այս տարի մենք կունենանք լրացուցիչ ևս 1,2 տոկոս անկում Ռուսաստանի տնտեսության համար»,- ասաց նախարարը։


«Ազատության» հարցին, թե նման պարտքը վտանգավոր չէ՞ Հայաստանի տնտեսության համար, և ռիսկ չկա՞, որ երկիրը կհայտնվի սնանկացման եզրին, ֆինանսների նախարարը պատասխանեց. «Տենց ռիսկ միշտ էլ ապագայում լինում է, միշտ, եթե, օրինակի համար, ես 2017 թվականը տանեի մի բյուջե, որը որ պակասուրդի նվազում չի կանխատեսում, այդ ռիսկը, ես կասեի` ավելի է մեծանում»։
Վարդան Արամյանը մանրամասնեց, եթե գալիք տարվա պետական բյուջեում չկրճատեին ծախսերը և չավելացնեին եկամուտները, այդ ռիսկը կաճեր:


Նախարարը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց. պարզվում է երկու տարի շարունակ՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք, 2014-2015 թվականներին, Հայաստանի տնտեսությունը շոկ է ապրել, ինչի մասին նախորդ կառավարությունը լռել է: 2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո առաջին անգամ է, որ կառավարության ներկայացուցիչը նման ձևակերպմամբ է խոսում երկրի տնտեսության մասին:

«Մեր տնտեսության համար, որպեսզի մենք կարողանանք բարելավել մեր սոցիալական ցուցանիշները, առնվազն մենք պետք է ունենանք 4-4,5 տոկոս տնտեսական աճ։ Դրանից բարձր տնտեսական աճը, բնականաբար, տանելու է նրան, որ մենք ավելի արագ ենք գնալու բարելավման։ Դրա համար այս տարիները ես կկոչեի, որ սա կայունության տարի է, երկու տարի մենք ունեցանք շոկ, շոկից հետո պետք է վերականգնել, դա էլ լինելու է 2017 թվականը, դրանից հետո ես կարծում եմ, մենք կկարողանանք ավելի բարձր աճերով գնալ»,- հայտարարեց նախարարը։

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ