ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Սա՞ էիք ուզում, որ ասեի»

«Սա՞ էիք ուզում, որ ասեի»
30.09.2016 | 00:14

Թեև մի շարք նախարարներ վերահաստատվեցին իրենց նախկին պաշտոններում, այնուհանդերձ, ինտրիգը պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ շարունակվում է: Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու շուրջ խոսակցությունները նորմալ համարեց: Արդյոք ճի՞շտ է ոչ զինվորականին հանձնել այդ պաշտոնը, երբ մեր երկիրը դեռևս պատերազմի մեջ է՝ հարցրինք ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ:


-Ես խոսակցությունների մակարդակով ասեկոսեն չեմ մեկնաբանում,- ասաց պատգամավորը:
-Այո, բայց Դուք նույն խոսակցությունը մեկնաբանել էիք լրագրողների հետ զրույցում և այդ պաշտոնափոխությունը գնահատել էիք նորմալ:
-Որքան գիտեմ, Հայաստանում բարձրագույն զինվորական պաշտոնը գլխավոր շտաբի պետինն է, իսկ պաշտպանության նախարարը, ըստ մեր օրենքի, քաղաքական պաշտոն է, ոչ զինվորական: Այդ տեսակետից եմ գնահատել վերը նշված խոսակցությունը:
-Ամեն դեպքում, Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է, ըստ Ձեզ, ինչքա՞ն է ճիշտ, որ պաշտպանության նախարարը լինի ոչ զինվորական:
-Դա այլ հարց է և կապված է օրենքի հետ: Նման դեպքում պետք է խոսել արդեն օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունից: Այս պահին իմ անձնական կարծիքը հետևյալն է. պաշտպանության նախարարը կարող է և՛ զինվորական, և՛ քաղաքացիական անձ լինել: Կարծում եմ՝ երկիրը կարող է և՛ նախագահական, և՛ վարչապետական կառավարում ունենալ՝ երկու աշխատասենյակից էլ հնարավոր է իրականացնել էֆեկտիվ կառավարում:
-Հաջորդ ԱԺ ընտրությունները 2017-ի ապրիլին են, այս կառավարությանը կհաջողվի՞ մինչ այդ էֆեկտիվ տնտեսական քաղաքականություն իրականացնել:
-Հարցին պատասխանեմ կարճ. կարող է մի քանի հստակ քայլեր իրականացնել, որոնք կապ չունենան ներդրումների հետ, այլ առնչվեն երկրում կարգուկանոնի հաստատմանը և արդարության վերականգնմանը: Դա հնարավոր է իրականացնել պարզ խնդիրներ լուծելով և՝ մի քանի շաբաթում: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ կառավարությունն արդեն հապաղում է:
-Արդարության և կարգուկանոնի հաստատման կանոնները վարչապե՞տը, թե՞ նախագահն է թելադրում:
-Բոլորս էլ գիտենք՝ կա քաղաքական որոշումների կայացման ինստիտուտ: Ես չգիտեմ, թե նրանք ինչ են պայմանավորվել, հենց որ իմանամ, կասեմ: Սա՞ էիք ուզում, որ ասեի:


Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ