Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

«Առանց նյութական ապահովության արժանապատիվ անկախություն ունենալն անհնարին է»

«Առանց նյութական ապահովության արժանապատիվ անկախություն ունենալն անհնարին է»
19.09.2016 | 10:56

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ի թիվս բազում հարցերի՝ հարցրի՝ «Սիմվոլների հավատո՞ւմ եք», պատասխանեց.

-Սիմվոլները հարգում են, հավատում են գաղափարներին, տեսակետներին, որոնց համար նաև պայքարում են: Իսկ եթե սիմվոլներին այդքան կարևորում են, թող ուղարկեն Ղարաբաղ, այնտեղ ռեստարտի անհրաժեշտությունն ավելի մեծ է:
-Կա՞ այդպիսի գաղափար, որին հավատում եք, որի համար պետք է պայքարել:
-Ազատությունը, անկախությունը, եղբայրությունը՝ համարյա ֆրանսիական հեղափոխության արժեքների նման:
-Ֆրանսիական հեղափոխությունը 1789-ին էր, մինչև հիմա այդ արժեքները իրենց չե՞ն սպառել:
-Այդ արժեքները 1789-ից առաջ էլ կային, որի փայլուն դրսևորումը հրեաներին Եգիպտոսից դուրս բերելու պատմությունն է Հին կտակարանում: Բայց իմ կարծիքով՝ Աստվածաշունչը ոչ թե պատմության, այլ գաղափարների գիրք է, որով Աստված ասում է՝ փնտրեք ձեր անկախության ճանապարհը, պայքարեք դրա համար ու ես պատրաստ եմ ձեր առաջ ծովեր ճեղքել, սարեր շրջել, դռներ բացել: Այդպիսի անկախության համար էր, որ զոհվեց իմ եղբայր Վազգենը 1999-ի հոկտեմբերի 27-ին, այդ արժեքների համար սխրանքներ գործեցին և իրենց կյանքը տվեցին մերօրյա հերոսներ Արմենակ ՈՒրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանն ու մյուսները: Այդ գաղափարն է, որ գործում է անկախ ժամանակից: Իսկ արդյո՞ք այսօրվա անկախությունը, որն ունենք, այդ արժեքը ներառում է: Դժվար է գնահատել, որովհետև բևեռները տարբեր են, չափանիշներն ու գնահատականները՝ տարբեր: Իշխանությունը սիմվոլներ է բուծում, իրական մարդիկ պայքարում ու զոհվում են: Անկախությունը, համոզված եմ, միայն դրոշը, զինանշանը, օրհներգը չեն՝ սիմվոլները չեն: Ես նյութապաշտ մարդ չեմ, բայց առանց նյութական ապահովության արժանապատիվ անկախություն ունենալն անհնարին է: Եթե դու նյութապես կախված ես, անկախության բոլոր հայտանիշները, այդ թվում` սիմվոլները, երրորդական-չորրորդական են դառնում: Այս ուղղությամբ պիտի աշխատենք, հիմնական գաղափարները սրան պիտի ծառայեցնենք:
Իսկ իմ` «Հիմա ո՞ւմն է լինելու 21-րդ դարը» հարցին Արամ Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ՝ մերը: Անկախությունը մեզ տվեց հպարտություն 20-րդ դարում, 21-րդ դարում արդեն կա անկախության սերունդը և նրա առաջ իսկապես չկան չբացվող դռներ»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատեսի» առաջիկա համարում:

Դիտվել է՝ 2764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ