ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Եթե յուրաքանչյուր մարդ իր տեղում լավ աշխատի, Սինգապուրից էլ լավ երկրում կապրենք»

«Եթե յուրաքանչյուր մարդ իր տեղում լավ  աշխատի, Սինգապուրից էլ լավ երկրում կապրենք»
16.09.2016 | 08:32

Նոր վարչապետ, նոր մոտեցումներ, նոր խոստումներ։ Առայժմ հավատացողները քիչ են, քանի որ այդպիսի խոստումներ լսել են, որոնց մեկ տոկոսն անգամ իրականություն չի դարձել։ «Հայաստանի տնտեսության թիվ մեկ խնդիրը ներդրումների բացակայությունն է, այս առումով ի՞նչ է խոստանում կառավարության ղեկավարի փոփոխությունը» հարցն ուղղեցի գործարար պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։


-Ներդրումների համար, նախ, հարկավոր է ապահով, հանգիստ երկիր, իսկ ներքին ներդրողների համար՝ նաև ֆինանսական հնարավորություններ։ Ցավոք, մեր բիզնեսմեններից քչերն այսօր ունեն այդ հնարավորությունները, ինչի պատճառով ներդրումների ծավալները նվազել են։ Սա ինձ չի վերաբերում, քանի որ ես ներդրումներ արել եմ ու շարունակում եմ անել։
-Մտավախություն չունե՞ք, որ նոր վարչապետի մոտեցումները կարող են Ձեր բիզնես-շահերից չբխել։
-Ցանկացած բիզնեսմեն պետք է հաշվի առնի երկրի շահը։ Ցանկացած պետության, կառավարության ղեկավար ցանկություն ունի իր երկիրը զարգացնելու, իսկ դրա համար նախ բիզնեսը պետք է առաջ տանել։ Երկիր պահողը բիզնեսն է, ու չպետք է բիզնեսմեններին քարկոծել։ Այն ղեկավարը, որ բիզնեսմեններին կվերաբերվի ինչպես հավասարը հավասարին, շատ խնդիրներ կլուծի։
-Ակնհայտ է, որ Հայաստանում այն մարդկանց բիզնեսն է զարգանում, ովքեր վայելում են ղեկավար անձանց հովանավորությունը կամ էլ պաշտոններ են զբաղեցնում։
-Համաձայն չեմ։ Կոոպերատիվ շարժման հենց սկզբից ես բիզնեսի հետ առնչություն ունեմ ու երբեք չեմ ձգտել որևէ ղեկավարի հետ իմ բիզնեսի շահերի համար շփումներ հաստատել։ Ողջունել եմ այն ղեկավարին, ով օրենքի տառով է առաջնորդվել։ Նորմալ բիզնեսմենի համար սրանից լավ բան չկա։
-Կթվե՞ք այն առաջնային խնդիրները, որոնք այսօր խոչընդոտում են բիզնեսի զարգացմանը։
-Նախկինում հարկային ստուգումների հաճախականությունը շատ էր, Հովիկ Աբրահամյանի կառավարման ժամանակ դրանք զգալիորեն պակասեցին, հույս ունենք, որ նոր վարչապետն է՛լ ավելի կքչացնի դրանք։ Խնդիրներ շատ կան։ Վարչապետը խոստացել է հանդիպել գործարարների հետ, ու եթե կարողանա այդ հանդիպման ժամանակ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ գործարարները մինչև վերջ անկեղծանան, դրական փոփոխություններ կլինեն։ Հակառակ պարագայում և՛ բիզնեսի, և՛ երկրի առաջ լավ հեռանկարներ չեն բացվի։ Շատերը սիրում են պատերի տակ մեծ-մեծ բաներից խոսել, բայց երբ գործելու տեղը գալիս է, մի բան չեն անում։ Իհարկե, ոլորտին բավականին գիտակ է նորանշանակ վարչապետը, բայց կան մանրուքներ, որոնք պետք է հուշեն գործարարները։ Ազատ խոսակցություն պետք է ծավալվի, որը անպայման կտա իր արդյունքը։
-ՀՀԿ-ականներից ոմանք կարծում են, որ Կարեն Կարապետյանն ի վիճակի է Հայաստանը Սինգապուր դարձնելու։ Դուք այդ հրաշքին հավատո՞ւմ եք։
-Շատ կուզեի, որ դա իրականություն դառնար, և համոզված եմ, որ միայն թիմային աշխատանքի դեպքում էական հաջողություններ կունենանք։ Սակայն Սինգապուր չենք դառնա, կան ազգային տարբեր յուրահատկություններ։ Եթե ազգովին չկարողանանք իրավիճակ շտկել, ոչ մի ղեկավար, վարչապետ միայնակ ոչինչ չի կարող փոխել։ Եթե յուրաքանչյուր մարդ իր տեղում լավ աշխատի, Սինգապուրից էլ լավ երկրում կապրենք։


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ