Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Կարեն Կարապետյան. Լինելու են հավասար պայմաններ

Կարեն Կարապետյան. Լինելու են հավասար պայմաններ
14.09.2016 | 21:39

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Աժ-ում պատասխանել է լրագրողների հարցերին:


- Հայտարարել էիք, որ վարչապետի պաշտոնը չեք զբաղեցնի: Ի՞նչը Ձեզ ստիպեց համաձայնել վարչապետ նշանակվել:
- Հայտարարել եմ 2013-ին, հիմա որոշակի պայմաններ փոխվել են:
- Ի՞նչն է փոխվել:
- Ճիշտն ասած՝ ես շատ անհանգիստ եմ մեր տնտեսության համար:
- Եվ ինչպե՞ս եք վերականգնելու տնտեսությունը, ի՞նչ ծրագրերով, բացի երկու փուլից, որի մասին խոսել եք:
- Բոլոր ծրագրերն այդ երկու փուլի մեջ են լինելու:
- Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ չեք ուզում աշխատել դաշնակցական նախարարների, մասնավորապես՝ Դավիթ Լոքյանի հետ:
- Ոչ, դա ճիշտ չէ, ինձ համար այս պահին ավելի կարևոր է, թե ով ինչ տեսլական ունի, քան՝ որ կուսակցությանն է պատկանում:
- Կա՞ն ներկայիս կառավարությունից մարդիկ, ովքեր չեն աշխատի Ձեր թիմում:
- Կան:
- Կնշե՞ք նրանց անունները:
- Չեմ նշի:
- Ինչպե՞ս եք պայքարելու կոռուպցիայի դեմ: Կլինե՞ն խաղի նոր կանոններ:
- Այո, կլինեն հավասար կանոններ: Մենաշնորհներին պետք է վերաբերել հետևյալ կերպ. երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող, այլ խնդիր է՝ արդարացի՞ մրցունակ պայմաններում է առաջանում, թե ադմինիստրատիվ կերպով: Լինելու են հավասար պայմաններ: Եթե մեկն ու մեկը ունենա հաջողակ բիզնես, մենք դա նրա ձեռքից չենք խլելու:
- Այսինքն՝ փաստում եք, որ մինչ այս այլ խաղի կանոննե՞ր են գործել:
- Կարծում եմ՝ այո:
- Իսկ ինչո՞ւ է այդպես եղել:
- Չեմ կարող ասել:
- Ինչպե՞ս եք գնահատում Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքը:
- Նախկին վարչապետը իմ գործընկերն է, իմ ընկերն է: Նա բավական ծանր վիճակում է վերցրել կառավարության բեռն իր վրա:
- Համաձա՞յն եք կարծիքների հետ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձախողեց նույն կոռուպցիայի դեմ պայքարը:
- Ես այդպիսի գնահատական չեմ լսել, թույլ տվեք՝ չհամաձայնեմ:
- Կարծիքներ կան, որ դուք դրսից ուղարկված մարդ եք, Կրեմլից: Ինչպե՞ս եք վերաբերում:
- Ժպիտով:
- Ե՞րբ հասկացաք, որ երկրի տնտեսությունը ծանր վիճակում է:
- Երկրի տնտեսության ծանրությունը օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներով էր պայմանավորված:

Տեսանյութ

Կարեն Կարապետյան. «Կլինեն հավասար կանոններ»
Դիտվել է՝ 2720

Մեկնաբանություններ