2015-ի դեկտեմբերի 17-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք բերեց «ՊրոԿրեդիտ բանկ» ՓԲԸ-ի 100 % բաժնեմասը։ Մայիսի 6-ից ՊրոԿրեդիտ բանկը դադարեցրեց գործունեությունը որպես իրավաբանական անձ և միացավ Ինեկոբանկին։ Ինեկոբանկն ունի 23 մասնաճյուղ` նախկին 17-ի փոխարեն։ Երկու բանկերի մասնաճյուղերի միավորման գործընթացը տեղի ունեցավ երկու փուլով: Առաջին փուլում ՊրոԿրեդիտ բանկի բոլոր գործող մասնաճյուղերի տարածքներում զուգահեռաբար գրանցվեցին Ինեկոբանկի մասնաճյուղեր` ծառայությունների մատուցումը հնարավոր դարձնելու նպատակով: Երկրորդ փուլում վերլուծվեց երկու բանկերի մասնաճյուղային ցանցերի աշխարհագրությունը և որոշում կայացվեց միմյանց սերտ հարևանությամբ գտնվող յուրաքանչյուր երկու մասնաճյուղերից մեկի գործունեությունը դադարեցնելու մասին:
Բանկը ծրագրում է Երևանում բացել ևս 2 մասնաճյուղ, որոնցում սպասարկումը կիրականացվի ամբողջովին նոր մոդելով (բարձրակարգ խորհրդատվություն, ամբողջովին ավտոմատացված դրամարկղեր, 24/7 սպասարկում, օնլայն և մոբայլ հնարավորություններ և այլն): Առաջին նմանատիպ մասնաճյուղը բացվել է տարվա սկզբին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, երկրորդը կբացվի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում։