ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ալ-Մայադին» հեռուստաալիքին

Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Ալ-Մայադին» հեռուստաալիքին
12.07.2016 | 23:31

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս՝ համաարաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ որպես Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանի համար սա եղել և մնում է ամենակարևոր հարցերից մեկը։

«Իսկ այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս: Որևէ մեկի համար հիմա կասկած չկա. եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ, ամենակարևորը այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից՝ սա է կարևորը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը:


Թեև տարածաշրջանը աշխարհագրական առումով ընդարձակ չէ, այդուհանդերձ, այստեղ խաչվում են տարբեր շահեր, ինչը չի կարող չազդել հակամարտությունների վրա, ասել է Սերժ Սարգսյանը, միևնույն ժամանակ շեշտելով՝ եթե անգամ ամբողջ աշխարհը փորձի համոզել, Ղարաբաղի ժողովուրդը երբևէ չի համաձայնի ապրել Ադրբեջանի կազմում։ «Խոսքս, իհարկե, ուժի մասին չէ, որովհետև ցանկացած գերտերություն, նույնիսկ ցանկացած միջազգային կառույց կարող է ուժով այս խնդիրը լուծել, ասելս հետևյալն է՝ կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում՝ դա անհնար է»,- շեշտել է Հայաստանի նախագահը: Շարունակելով հակամարտության թեման, նա հայտարարել է, որ կարգավիճակի հարցում վերջնական որոշում կայացնողը լինելու է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ ելնելով ազգերի ինքնորոշման ու ազատ կամարտահայտության իրավունքի սկզբունքից, ու Ադրբեջանը պարտավոր կլինի հարգել այդ որոշումը. «Անշուշտ, առաջին հերթին կամքը Լեռնային Ղարաբաղում ապրողներինն է, թե նրանք ինչպիսի կարգավիճակում կուզենան ապրել՝ լինեն անկախ պետությո՞ւն, թե՞ միացած լինեն Հայաստանի Հանրապետությանը։ Ինձ համար ամենից կարևորը այն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովված լինի, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց պատմական հայրենիքում այնքան, ինչքան այս աշխարհը գոյություն կունենա»:


Ծավալուն՝ մոտ մեկ ժամ տևած հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է Հռոմի պապի այցից ու Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժեր ստեղծելու համաձայնագրից։ Նա վստահեցրել է, որ ռազմավարական դաշնակցի հետ պաշտպանական նոր համակարգի ստեղծմամբ ազգային ՀՕՊ ուժերը չեն վերանալու, իսկ համաձայնագրից Հայաստանը կարող է միայն օգուտ քաղել, եթե երկրում տեղակայվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր հակաօդային համակարգեր։


Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի այցը առաջին քրիստոնյա երկիր խաղաղության ու համերաշխության քարոզի ուղերձ էր, նշել է Հայաստանի նախագահը՝ ընդգծելով, որ իր համար անհասկանալի էր Վատիկանի առաջնորդի շուրթերից ցեղասպանություն բառը արտաբերելուց հետո Թուրքիայում սկսված իրարանցումը։

Դիտվել է՝ 1911

Մեկնաբանություններ