ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Մենք անմիջապես իրավունք ունենք անցնելու գործողությունների»

«Մենք անմիջապես իրավունք ունենք անցնելու գործողությունների»
01.07.2016 | 03:04

Հայաստանի և Ռուսաստանի միջև «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը միանշանակ չի ընկալվում Հայաստանում:

Շատերը մտավախություն ունեն, որ Հայաստանն «ինքն իր ձեռքերը կապում է»՝ հակաօդային պաշտպանությունը հանձնելով այլ երկրի: Թեև պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը պատգամավորներին վստահեցրեց, որ այդպիսի խնդիր գոյություն չունի, ավելին, այս համաձայնագրով մեծացվում են տեխնիկական ռեսուրսները, այնուհանդերձ, փորձեցինք հանրությանը հետաքրքրող մի քանի հարց ճշտել փոխնախարար ԱՐԱ ՆԱԶԱՐՅԱՆԻՑ:

-Եթե Հայաստանին օդային հարձակման վտանգ սպառնա, մենք պետք է կապվենք Ռուսաստանի հե՞տ՝ որոշում կայացնելու համար, թե՞ կարող ենք ինքնուրույն քայլեր ձեռնարկել:
-Մենք անմիջապես իրավունք ունենք անցնելու գործողությունների:
-Կանոնակարգում խոսվում է կառավարման մասին, գործնականում ինչպե՞ս է իրականացվելու այդ կառավարումը:
-Կառավարումը ենթադրում է զորքի անմիջական ղեկավարում, և ղեկավարումը վերապահված է հայկական կողմին:
-Կանոնակարգի ո՞ր կետով է դա սահմանված և ի՞նչ ձևակերպում ունի:
-Պայմանագրի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է. «Քաղաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է ՀՀ-ի հակաօդային զինված ուժերի պետը»:
-Իսկ ո՞ր հոդվածով է սահմանվում, որ վտանգի դեպքում Հայաստանն ինքնուրույն է որոշում կայացնելու:
-Այդ պահանջը խաղաղ պայմանների ժամանակ սահմանված է 8-րդ հոդվածով: Կանոնակարգի 7-րդ կետով, որը նրա անբաժանելի մասն է, սահմանված է. «Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանվում է այն կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը»:
-Պարոն Նազարյան, չե՞ք կարծում, որ «այն կողմի օրենսդրությամբ» ձևակերպումը մի փոքր լղոզված է, ինչը կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ:
-Ոչ: Որովհետև զինված ուժերը կառավարվում են համապատասխան պլաններով` հաստատված գերագույն գլխավոր հրամանատարի և պաշտպանության նախարարի հրամաններով:
-ԱԺ-ի նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս համաձայնագիրը առաջացրել է ադրբեջանցիների վայնասունը: Ինչո՞վ է սա վտանգավոր Ադրբեջանի համար:
-Վտանգավորության խնդիրը չէ, այս կանոնակարգը Հայաստանի հակաօդային պաշտպանությունն ավելի է ուժեղացնում: Այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում մեզ իրավունք է վերապահվում օգտագործելու նաև Ռուսաստանի ռազմաբազայի միջոցները:
-Իսկ հնարավո՞ր է, որ այդ պահին Ռուսաստանի շահերից չբխի հակահարվածը Ադրբեջանին, և ՌԴ-ն չհամաձայնի, որ Հայաստանն օգտագործի այդ ռեսուրսները:
-Կառավարումը վերապահված է մեր հակաօդային համակարգի պաշտպանության պետին, հետևաբար նման խնդիր չի կարող առաջանալ:


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ