ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ալիևն իրեն չի գտնում

Ալիևն իրեն չի գտնում
20.06.2016 | 23:34

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին հարցրի, թե հասցնո՞ւմ է հետևել Սանկտ Պետերբուրգում սպասվող եռակողմ հանդիպմանը և ինչպե՞ս է վերաբերվում Պետերբուրգ մեկնելուց առաջ, Ռամադանի առիթով հրավիրված պաշտոնական միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ Ադրբեջանը հարցն ուզում է խաղաղ լուծել.


-Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը փոխել ռազմատենչ հռետորաբանությունը: Որովհետև տեսավ, որ այդ մարտավարությունն օգուտներ չի բերում որևէ առումով: Նախ՝ աներկբա մատնացույց է անում, թե ո՞վ է ագրեսորը, ո՞վ է պատերազմ նախաձեռնողը, ո՞վ է հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտողը: Հիմա խաղաղության մասին խոսելու ժամանակն է, որովհետև տևական ժամանակ ու մանրակրկիտ մշակված ռազմական ագրեսիան, էլիտար ստորաբաժանումների ու վարձկանների մասնակցությամբ, ժամանակակից հզորագույն զինատեսակների կիրառությամբ, նպատակին չհասավ: Արցախի վրա հարձակման մեջ նույնիսկ անակնկալի գործոնը հաջողություն չապահովեց, Ադրբեջանն այնքան զոհեր տվեց, որ մինչև հիմա փորձում է «տեղավորել» տարբեր պատահարների ու ինքնասպանությունների մեջ: Հայկական բանակն է Ալիևին «տրամադրում» խաղաղությունից խոսելու, Ադրբեջանի նախագահը չորս օրում հասկացավ, որ հարցը ռազմական լուծում չունի, որովհետև ինչպես առաջին պատերազմում, հիմա էլ սահմանին կանգնած է մի բանակ, որին կարող է հաղթել հրապարակային ելույթներում, իսկ ռազմի դաշտում այդ ՛՛հաղթանակը՛՛ շատ ծանր գին ունի ու ռեալ չէ: Ու հիմա եկել է խաղաղությունից խոսելու ժամանակը:
-Բայց Իլհամ Ալիևը ստատուս քվոն էլ համարում է անընդունելի:
-Այո, համարում է: Որո՞նք են եղել Իլհամ Ալիևի քայլերը վերջին տարիներին՝ բարձրամակարդակ հանդիպումներից առաջ և հետո: Նա խոսում է բանակցությունների մասին ու զուգահեռ ծրագրում է ներխուժումներ, դիվերսիաներ, և դա իր համար կոչվում է «անիմաստ ու անբովանդակ բանակցություն»: Քանի՞ տարի էր խոսում ստատուս քվոն ռազմական ճանապարհով փոխելու մասին: Իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բոլոր ուժային կենտրոններից, առանց բացառության, հստակ ասացին՝ հարցի ռազմական լուծումն անընդունելի է, 1994-ի զինադադարի համաձայնագրից դուրս գալն անընդունելի է: Ալիևը պիտի խոսի ստատուս քվոյից, որովհետև նրա վարած քաղաքականությունը չի տեղավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած սկզբունքների մեջ, որովհետև ձախողվեց թե ռազմական ճանապարհով հարցը լուծելու նպատակի մեջ, թե իրեն չի գտնում բանակցային սեղանի շուրջ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ու Վիեննայի հանդիպման համաձայնությունների կատարման անհրաժեշտության առաջ: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը հստակ է՝ նախ պետք է ապահովել ապագայում նման ագրեսիաները չկրկնվելու երաշխիքներ, հետո՝ բանակցելու հնարավորությունները, որ բանակցությունները լինեն կառուցողական և նպատակային:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1407

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ