ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Այստեղ մենք միասնական ենք աշխատում, միասնական ենք գործում, և դա վատ չէ»

«Այստեղ մենք միասնական ենք աշխատում, միասնական ենք գործում, և դա վատ չէ»
17.06.2016 | 00:43

ԿԱՐԵՆ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
(ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ)

-Պարոն Շահմուրադյան, Դուք ՀՅԴ կուսակցության անդա՞մ եք:
-Ոչ:
-Բայց միևնույն է, Դուք ՀՅԴ նվիրյալ եք, որովհետև Ձեր աշխատասենյակի պատից կախված է դաշնակցության՝ արյունով ներկված մեր ազատության կարմիր դրոշը: ՈՒ նաև, Դուք նստում եք ՀՅԴ ամենախարիզմատիկ գործչի` վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի սենյակում:
-Վահան Հովհաննիսյանը, այո, շատ խարիզմատիկ գործիչ էր, նաև` հզոր անձնավորություն, սակայն ես նրա սենյակում չեմ նստում. Դուք անվերջ սխալվում եք. ես նստում եմ այն սենյակում, որն ինձ առաջարկվել է:
-Ի դեպ, կարելի է միանշանակ ֆիքսել նաև, որ Վահան Հովհաննիսյանը ոչ միայն ամենախարիզմատիկ, ամենակարդացած, այլև ամենաէքսցենտրիկ գործիչն էր այս խեղճ ու կրակ «Կոզեռնում»:
-Ինչո՞ւ խեղճ ու կրակ:
-Դե, սույն պառլամենտում ոչ մի կենդանի, լավ բան այլևս չկա, չի ծնվում և երբեք չի ծնվի, մնացած մեծ ու փոքր «անցքերն» ու դեպքերն էլ չհաշված:
-Վատ է, չէ՞, ամեն ինչ` շատ բան, ոչ մի լավ բան չկա, երբեք չկա. Դուք այդ մարդկանց թվի՞ն եք պատկանում:
-Չեմ պատկանում: ՈՒզում էի ևս մեկ անգամ շեշտել, որ, չլինելով դաշնակցական, Դուք խիստ նվիրյալ ՀոՀիԴա-ական եք:
-Այո, այստեղ մենք միասնական ենք աշխատում, միասնական ենք գործում, և դա վատ չէ:
-Գիտե՞ք, ես հազար տարի քայլում եմ այս «Կոզեռնի» գերեզմանոցով, իմա` որի տեղում կառուցվել է սույն խորհրդարանը, սակայն առաջին անգամ եմ տեսնում պատգամավորի, այն էլ` ոչ դաշնակցական, որ յուր սենյակի պատից կախել է տվել ՀՅԴ դրոշը մեր ազատության։ ՀՅԴ ֆրակցիան նույնպես հազար տարի քայլում է սույն «Կոզեռնի» գերեզմանոցով, սակայն նրա անդամներից որևէ մեկը չի վարվել այնպես նվիրյալ, հանց Դուք. մի տեսակ շատ խիստ, եթե չասեմ` խստագույնս եմ տպավորված:
-Կներեք, աշխատանքային ժամն ավարտված է, եկեք բոլորս տուն գնանք:
-Բա «Ստամբուլն արյան ծով չդարձնե՞նք», նոր, հրեն` ձեր կարմիր դրոշի վրա գրված է` մահ կամ ազատություն. հետո պատճառ էլ կա՝ Բունդեսթագի որոշումը։
-Ոչ արյան ծով, ոչ որևէ բան, կառուցողական աշխատանք, որն արդեն ավարտվել է, ու պետք է գնալ տուն:
-Լիբերալ եք:
-Ես դեմոկրատ եմ:
-Բա ո՞նց եք համահնչվելու ՀՅԴ սոցիալիստական, սոցինտերնական, մաուզերի վրա երդվողական գաղափարախոսության հետ: Ի դեպ, քանի՞ տարեկան եք:
-36:
-Այս տարի Ձեր տարին է, ի դեպ, աստղակերպով, կներեք, ես չեմ ասում, աստղակերպերն են ասում` Կապիկ եք, նշանակում է` խելացի եք ու ճարպիկ: Այդ ի՞նչ բառեր եք գրել Ձեր գրատախտակին, հայերե՞ն եք սովորում:
-Ոչ, ելույթներիս համար եմ գրել:
-«Ագուգա՞ն» էլ եք օգտագործելու Ձեր ելույթներում:
-Բացի «ագուգայից», բոլոր մնացած բառերն օգտագործելու եմ։
-Իզուր: Ի դեպ, ե՞րբ եք օրենսդրական առաջին նախաձեռնությամբ հանդես գալու, առաջին անգամ ելույթ ունենալու:
-Առաջիկայում։ Չկորցնեք պահը։
-Անհնար է:


Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ