Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Հայաստանում ով զբաղվում է բիզնեսով, մտածում են՝ իշխանության ներկայացուցիչ է»

«Հայաստանում ով զբաղվում է  բիզնեսով, մտածում են՝ իշխանության ներկայացուցիչ է»
27.05.2016 | 00:19

ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

(ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար)

-Ե՛վ ընդդիմադիր գործիչները, և՛ ողջ հասարակությունը չեն հավատում, որ այս իշխանությունը կարող է մենաշնորհի ու կոռուպցիայի դեմ պայքարել: Ինչպե՞ս կհամոզեք:
-Կառավարության այս քայլերը հենց նրան են միտված, որ վստահությունը մեծացնեն, որպեսզի ընդդիմադիր գործիչներն էլ, հանրությունն էլ հավատան մեզ: Հարկավոր են այնպիսի քայլեր, որ հանրությանը տեսանելի արդյունք ապահովեն: Կառավարության գործունեության դրական տեղաշարժերը որոշ ժամանակ անց նաև ընդդիմությունը կզգա:
-Նախորդ տարիներին ևս կառավարությունը խոստացել է վերջ տալ կոռուպցիային, բայց ունենք այն, ինչ ունենք:
-Մենք ասում ենք, որ միանգամից ու կտրուկ այդ քայլերին գնալը վտանգավոր է: Պարզապես նկատելու ցանկություն է պետք: Այն քայլերը, որ այս տարիներին արվել են, բնականաբար, մեզ չեն գոհացնում, գործընթացն առաջ տանելու համար հարկավոր են նոր գործիքներ ու մեխանիզմներ, որպեսզի բոլոր թերահավատների կասկածները փարատվեն: Իհարկե, իրավիճակը շտկելու քաղաքական կամք է հարկավոր:
-ՈՒնե՞ք այդ կամքը:
-Այո, այդ կամքը պետք է ունենա նաև ընդդիմությունը: Միայն իշխանությունը չէ, որ այս պայքարը պետք է առաջ տանի:
-Բայց մենաշնորհներն իշխանության դաշտում են:
-Հայաստանում ով զբաղվում է բիզնեսով, մտածում են՝ իշխանության ներկայացուցիչ է: Պետք չէ այդ տարանջատումը դնել: Եթե կան մենաշնորհներ, իշխանությունը պետք է պայքարի դրանց դեմ:
-Կառավարության ղեկավարը խոստացավ երեք շաբաթ հետո անուններ ներկայացնել հանրությանը: Երեք շաբաթին բան չմնաց, Հովիկ Աբրահամյանը կասի՞, թե ովքեր են մոնոպոլիստները:
-Ժամանակից առաջ չընկնենք, սպասենք:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1698

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ