ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Մենք ավելի հեռահար զինատեսակներ ունենք. ԼՂ վարչապետը՝ սպառազինության մասին

Մենք ավելի հեռահար զինատեսակներ ունենք. ԼՂ վարչապետը՝ սպառազինության մասին
18.05.2016 | 12:27

Մեր սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին: Եթե նրանք ինչ-որ նոր անօդաչու, «կամիկաձե» սարքերով փոքր, կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագծի եզրակացությունը: Շատերը կարծում են, որ ՀՀ կողմից Ղարաբաղի ճանաչումը վերջին խաղաքարտն է, որն այս պահին պիտի օգտագործվի: Ժամանա՞կն է գործի դնել այդ խաղաքարտը» հարցին ԼՂՀ վարչապետը պատասխանել է. «Մի քանի անգամ ՀՀ նախագահը շեշտել է, որ իրավիճակի փոփոխության պարագայում Հայաստանը միակողմանի կճանաչի Արցախի անկախությունը: Սա առաջին «մեսիջն» էր: Եթե շարունակվեին մարտական գործողությունները նման որոշում կլիներ: Թե որքանով է այսօր նպատակահարմար, չեմ կարող ասել, դժվար է ասել՝ ճիշտ պահն այսօ՞ր է, վա՞ղը, թե՞ մի քիչ հետո, բայց համոզված եմ, որ հեռու չէ այդ օրը: Ամեն դեպքում չկա վերջնական գնահատականը՝ որն է ճիշտը»: Ճշտող հարցին՝ բանակցային գործընթացը չի՞ վտանգվի ՀՀ կողմից ԼՂ անկախության ճանաչման պարագայում հարցին Արա Հարությունյանը պատասխանել է. «Դա է պատճառը, որ այսօր քննարկվում է, որ միակողմանի կամ միանգամից նման որոշում չկայացվի: Իհարկե, ճանաչումն իր հերթին վտանգում է բանակցային գործընթացը, իսկ մենք պետք է գնահատենք՝ շարունակե՞լ բանակցությունները, թե՞ այդ տարբերակով գնալ առճակատման: Եթե բանակցությունները լինեն անիմաստ, անարդյունք, համոզված եմ, որ մեզ այլ ելք չի մնա»: Հարցին՝ «ՀՀ-ի և ԼՂ-ի միջև փոխօգնության պայմանագիրը լավ հող կնախապատրաստի ԼՂ անկախությունը Հայաստանի կողմից ճանաչելուց առաջ: Այդպե՞ս է», ի պատասխան ԼՂՀ վարչապետը ասել է, որ պայմանագիրը կկանոնակարգի՝ ինչ այսօր ունենք, իրավական լուծում է փոխօգնության համար: Նա նշել է, որ գործընթացը այսօր չի սկսվել՝ Արցախը երբևէ մենակ չի եղել. «Մենք միշտ եղել ենք ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Բոլոր ժամանակներում մենք խնդիր չենք տեսել ոչ միայն փոխօգնության, այլև՝ ցանկացած հարցում: Վերջին օրերին Ղարաբաղ են այցելել ՀՀ նախագահը, վարչապետը ու չի եղել մի հարց բարձրացված մեր կողմից, որը չստանար արձագանք: Դրա համար պայմանագիրն ընդամենը դե յուրե կկանոնակարգի այն, ինչ գոյություն ունի»:

Անդրադառնալո ԼՂՀ ՊԲ սպառազինվածությանը՝ Արայիկ Հարությունյանը նշել է. «Մեր սպառազինությունը չի զիջում Ադրբեջանին: Եթե նրանք ինչ-որ նոր անօդաչու, «կամիկաձե» սարքերով փոքր, կարճ առավելություն են ունեցել, այսօր այդ առավելությունը չունեն: Ընդհանուր առմամբ, թյուր ձևավորված կարծիքը, որ մեր բանակը զուրկ է տարրական բաներից, այդպես չէ: Այո, կան խնդիրներ, ինչպես բոլոր շերտերում, այնպես էլ բանակում: Կոնկրետ մարտական գործողությունների օրերին մեր բանակն ապացուցեց, որ քանակական, որակական և այլ առումներով չի զիջում: Եկեք օբյեկտիվ լինենք: Մեր Պաշտպանության բանակն այսօր չի հրապարակում՝ ինչ ունի, չնայած, եթե ծանոթանաք ինտերնետային տեղեկատվությանը, կտեսնեք, որ բանակը չի զիջում, ընդամենը բացել ու համեմատել է պետք: Բայց կա ավելի գաղտնի հնարավորություն, որի մասին մեր բանակը չի խոսում: Հատկապես վերջին տարիներին մենք այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որը կբավարարի շատ երկար ժամանակ ապահովել մեր անվտանգությունը, լուծել այլ խնդիրներ, այլ առաջադրանքներ»:

Նա գտնում է, որ հակառակորդի կիրառած «Սմերչը», «Սոնցեպյոկը» սովորական զենքեր են, կամ մի քիչ ավելի տրամաչափը, հեռավորությունըմ և առանց փակագծերը բացելու ասել է, որ ՊԲ-ն ավելի հեռահար, ավելի հեռու խփող հնարավորություններ ունի: «Այո, մենք շատ բարձր ենք գնահատում մեր զինվորի ոգին, նրանց կատարած սխրագործությունները, բայց առանց զենքի անհնար կլիներ դիմակայելու հակառակորդին, որը վերջին տարիներին տասնյակ միլիարդների մասին է խոսում: Մեր բանակի սպառազինությունը բավարար է՝ լուծելու մեր երկրի անվտանգության խնդիրը»՝ հաստատել է ԼՂՀ վարչապետը: Հիմա հայկական կողմը հարձակվողի՞, թե՞ պաշտպանվողի կարգավիճակում է հարցին նա պատասխանել է. «Այս փուլում դեռ հարձակման անհրաժեշտություն չունենք: Մեր խնդիրը մեր երկրի անվտանգությունն ապահովելու մեջ է: Երբ ստիպված լինենք նման քայլի դիմելու, համոզված եղեք, որ այդ խնդիրը մեր բանակը կկատարի»:

Դիտվել է՝ 2707

Մեկնաբանություններ