ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Էդվարդ Նալբանդյան. Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը

Էդվարդ Նալբանդյան. Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը
18.05.2016 | 11:44

Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։


-Ի՞նչ կարող եք ասել Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման առաջարկությունների վերաբերյալ, որոնց մասին Ռուսաստանի արտգործնախարարը հիշատակեց երեկ Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
-Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբանել է, որ Լավրովի փաստաթուղթ, առաջարկություններ գոյություն չունեն: Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակում է իրականացվում, մտքեր են արտահայտվում՝ գաղափարների ձևավորման, լուծումների որոնման նպատակով: Որևէ կասկած չկա, որ վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, ներառյալ մտքերի փոխանակման փուլում, մոտեցումը եղել և շարունակում է մնալ նույնը, և դրա մասին բազմիցս ասել ենք, դրա մասին նշել են նաև համանախագահները, այդ թվում՝ Լավրովը. կարգավորումը պետք է լինի փաթեթային՝ փուլային իրականացմամբ: Վերջին տարիներին մենք սերտորեն աշխատում էինք փոխզիջումային ձևակերպումների ուղղությամբ և անգամ բազմիցս մոտ ենք եղել լուծումների, բայցև ադրբեջանական կողմը բազմիցս հետքայլ է արել:
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ձեռք բերված համաձայնությունների կատարումը, որոնց մասին նշվում է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետքարտուղարի հայտարարության մեջ, այն է՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառության վերահաստատումը, 1994-1995 թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի կատարումը, սեղմ ժամկետներում զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը. այս համաձայնությունների կատարումը ստեղծելու է անհրաժեշտ պայմաններ՝ բանակցային գործընթացը վերսկսելու, խնդրի հանգուցալուծման չափորոշիչները համաձայնեցնելու, փոխզիջումային լուծումների որոնումը շարունակելու համար:
-Որքանո՞վ է իրատեսական, որ Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:
-Համանախագահները բազմիցս հայտարարել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը վերահաստատելու կարևորության մասին, ներառյալ՝ այդ երկրների նախագահների մակարդակով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հինգ հայտնի հայտարարություններում: Հայաստանը ոչ միայն խոսքով, այլև գործով է հաստատել իր հանձնառությունը խաղաղ կարգավորմանը: Համանախագահ երկրները բազմիցս կոչ են արել հիմնահարցի բոլոր կողմերին անշեղորեն կատարելու 1994-1995 թթ. զինադադարի վերաբերյալ եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը մշտապես արհամարհում էր այդ կոչերը, իսկ վերջին ամիսներին միջազգային կազմակերպություններում այդ փաստաթղթերի դեմ, ես կասեի, «պարտիզանական պատերազմ» էր վարում՝ փորձելով հարցականի տակ դնել դրանց վավերականությունը: Համանախագահները անհապաղ համապատասխան արձագանք տվեցին այս փորձերին ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում: Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը բազմիցս ընդգծվել է, այդ թվում՝ 2011 և 2012 թթ. Սոչիում ընդունված՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններում, և բոլորովին վերջերս՝ անցյալ տարի, Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով համանախագահ երկրների համատեղ հայտարարությունում: Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում էր դրա ստեղծումը: Այն, որ համանախագահ երկրների նախարարներն առաջին անգամ ներկա էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովին, ցույց է տալիս, թե համանախագահ երկրներն ինչպիսի հատուկ կարևորություն են տալիս նոր լարվածության կանխարգելմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ բանակցային գործընթացը վերսկսելու պայմաններ ստեղծելու համար: Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները:

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ