ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Եթե պատերազմ է, նշանակում է` դիվանագիտությունը պարտվել է»

«Եթե պատերազմ է, նշանակում է` դիվանագիտությունը պարտվել է»
06.05.2016 | 01:37

Երեկ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը և ուղարկեց Ազգային ժողով: Հիշեցնենք, որ Արցախի ճանաչման օրինագիծը մի քանի անգամ խորհրդարանական մեծամասնության բացասական եզրակացությանն է արժանացել, ինչո՞ւ այս պահին գործադիրը հավանություն տվեց դրան: Զրուցում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ:

ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ


-Այս օրինագիծն ի՞նչ զարգացում է ունենալու:
-Նախագծի հետագա ճակատագիրը մեծապես կախված է համանախագահների վարքագծից և հետագա արդյունավետ աշխատանքից:
-Սա նշանակում է, որ հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական բոլոր միջոցներն սպառվա՞ծ են:
-Այս նախագիծն ավարտին հասցնելու համար նախ պետք է խորհրդարանը հավանություն տա դրան, ինչը գլխավորապես պայմանավորված է համանախագահների գործնական քայլերով:
-Ձեզ ի՞նչ է թվում, եթե Ադրբեջանը շարունակի նույն գործելաոճը, խորհրդարանը կգնա՞ ճանաչման ճանապարհով:
-Մինչև այժմ մենք խուսափում էինք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միակողմանի ճանաչումից, հաշվի առնելով, որ դա կարող էր ազդել բանակցային գործընթացի վրա և նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը: Ըստ էության, ռազմական գործողությունները սկսված են, իսկ եթե պատերազմ է, նշանակում է` դիվանագիտությունը պարտվել է:

ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ


-Հայաստանի կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց` փաստելով, որ այլևս դիվանագիտական խողովակներով հնարավոր չէ՞ խնդիրը կարգավորել:
-Չեմ կարծում, որ դիվանագիտական բոլոր հնարավորությունները սպառված են: Նախագիծը ավարտուն տեսքի բերելու համար դեռ բավականին գործընթացներ կան:
-Սա կարելի՞ է համարել Ադրբեջանին զգաստացնող քայլ:
-Ադրբեջանը և միջազգային հանրությունը շատ լավ գիտեն, որ եթե շարունակվելու է սադրանքը շփման գծում, մենք այլ ելք չունենք, քան Արցախի անկախության ճանաչումը: Սա մեր տրամաբանական և օրինաչափ քայլն է, ինչի կիրառումից տարիներ շարունակ ձեռնպահ ենք մնացել: Բայց դիվանագիտական ուղիները սպառված չեն, ԵԱՀԿ միջնորդական առաքելությունն ամբողջովին ձախողված չէ: Մենք այս նախագծի մեկնարկը տվել ենք այն պարզ պատճառով, որ եթե Արցախի ճանաչման անհրաժեշտություն լինի, ժամանակ չկորցնենք: Անկեղծ ասած, այս գործընթացում հնարավոր է այլ զարգացումներ լինեն:
-Այսինքն, արմատական փոփոխություննե՞ր կլինեն, և նախագիծը չի՞ քննարկվի մոտ ապագայում:
-Ոչ մի սցենար այսօր հնարավոր չէ բացառել: Հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի արմատական քայլեր ձեռնարկի: Ի վերջո, մենք այլ անելիք չունենք, սա է մեր վերջին քայլը: Սա նշանակում է, որ մենք աշխարհից ոչ մի ակնկալիք չունենք, քանի որ աշխարհն անզոր է որևէ հումանիստական քայլ կատարելու: Մենք մեր հույսն ամբողջովին մեզ վրա ենք դնում, իսկ նման դեպքում Ադրբեջանը գիտի, թե ինչ ծանր հետևանքներ են իրեն սպասում: Վկան՝ 90-ականների և ապրիլյան քառօրյա պատերազմները:
-Ապրիլյան պատերազմի երկրորդ օրը նախագահը հայտարարեց ռազմական փոխօգնության պայմանագրի մասին: Հիմա ի՞նչ, դրանք համակցվա՞ծ պետք է իրականացվեն, թե՞ այդ պայմանագրի կարևորությունը երկրորդական է դառնում:
-Ռազմական փոխօգնության պայմանագիրն անմիջապես կհետևի ճանաչմանը: ԼՂՀ ճանաչումը մեզ հնարավորություն է տալիս համակողմանի ռազմական օժանդակություն ցուցաբերելու Արցախին: Ավելին, լայն դիվանագիտական ճակատ է բացվում, որպեսզի համագործակցենք այն երկրների հետ, որոնք կճանաչեն ԼՂՀ անկախությունը:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ