Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«Արևմուտքի դերը գերագնահատելու կարիք չկա, մանավանդ տեղական իշխանությունների ընտրության հարցում»

«Արևմուտքի դերը գերագնահատելու կարիք չկա, մանավանդ տեղական իշխանությունների ընտրության հարցում»
26.04.2016 | 09:03

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ (Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ)

-Պարոն Բարսեղյան, ասել էիք, որ առաջիկա ընտրություններին կմասնակցեք որևէ դաշինքով. ի՞նչ նկատի ունեիք:
-Գյումրիում խոսակցություններ կան քաղաքական կուսակցությունների դաշինքի ձևավորման մասին, որի մեջ, բնականաբար, չեմ պատկերացնում ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին:
-Ընդդիմադիրների համախմբո՞ւմ կլինի:
-Ենթադրաբար. սա միակ տարբերակն է, որի դեպքում ես կմասնակցեմ ընտրություններին:
-Ասել է` Գյումրու քաղաքապետի պաշտոնի հավակնություններ չունեք:
-Չունեմ:
-Իսկ իշխանությունները շունչները պահած սպասում են, տեսնեն` Դուք առաջադրվելո՞ւ եք Գյումրիում, Սաքունցն էլ` Վանաձորում. էնտեղ էլ մաքոքային գործընթացները Սաքունցի շուրջն են պտտվում, պատճառն էլ անչափ պարզ է՝ որպեսզի հասկանան, թե Արևմուտքն ինչ դիրքորոշմամբ է առաջնորդվելու, ընդ որում, ոչ այնքան տեղական ինքնակառավարման, որքան առաջիկա համապետական` խորհրդարանական ընտրություններում արևմտյան շառավիղը հասկանալու համար: Փաստորեն, չմասնակցելով Գյումրու ընտրություններին, Դուք հիասթափեցնում եք ընդդիմությանը, ուրախացնում իշխանությա՞նը:
-Թույլ տվեք մեկնաբանել. Արևմուտքի ազդեցության և կարծիքի գերագնահատում պետք չէ թույլ տալ, շատ հաճախ Հայաստանում գերագնահատում են այդ ազդեցությունն ու նշանակությունը: Անշուշտ, Արևմուտքը որոշ ազդեցություն ունի Հայաստանի իշխանությունների, նաև` ընդդիմության վարքի վրա, բայց ես, բավականին խորությամբ իմանալով այդ ամենը, կարծում եմ, որ Արևմուտքի դերը գերագնահատելու կարիք չկա, մանավանդ տեղական իշխանությունների ընտրության հարցում: Իհարկե, Արևմուտքն իր կարծիքը կհայտնի կեղծիքների և բացթողումների մասով: ՈՒրիշ` ոչինչ:
-Եվ որևէ բանով չի՞ խանգարի:
-Խոշոր հաշվով` ո՛չ:
-Ցանկանում է, չի՞ կարողանում, թե՞ չի էլ ցանկանում:
-Կարծում եմ` նրանք բավականաչափ գրագետ քաղաքականություն վարող երկրներ են և իրենց շահը շատ լավ գիտեն: Արևմուտքը կոշտ միջամտության գնալու ցանկություն երբևէ չի դրսևորել Հայաստանում, որքան էլ կեղծիքները եղել են անչափ աղաղակող: Բավարարվել է հայտարարությամբ և վերջ: Պատժամիջոցների երբեք չի դիմել:
-2017-ի՞ն էլ այդպես կլինի: Տպավորություն կա, որ գոնե Ընտրական օրենսգրքի մասով բավականաչափ փոխել է մոտեցումը` «տնային աշխատանք» էր տվել:
-Այո, կարծես փոքր-ինչ խստացրել է իր դիրքորոշումը, որովհետև նկատել է, որ Հայաստանի իշխանությունները մշտապես խաբում են իրենց, շարունակ խոստանում են բարեփոխումներ, սակայն մանիպուլացնում են այդ խոստումները:
-Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է տարածաշրջանային զարգացումները հանգեցնեն նրան, որ Արևմուտքը վաբանկ գնա, թե՞ դա անհնար եք համարում:
-Չեմ բացառում, որովհետև մեր շուրջն այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որ հնարավոր են կտրուկ շրջադարձեր:

Զրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ