Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

«ԵԽԽՎ նախագահը շեշտադրում էր, որ ԵԽԽՎ-ն պիտի նորմալ մթնոլորտ ստեղծելու ձևը գտնի»

«ԵԽԽՎ նախագահը շեշտադրում էր, որ ԵԽԽՎ-ն պիտի նորմալ մթնոլորտ ստեղծելու ձևը գտնի»
20.04.2016 | 22:18

Հայկական մամուլում շրջանառվում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկի մասին տեղեկատվություն: «Որքանո՞վ է հավաստի լուրը»՝ հարցով դիմեցի Ստրասբուրգում գտնվող ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ.

-Բացարձակապես հավաստի չէ, բայց զարմանալի է, թե ինչու՞ են որոշ լրատվամիջոցներ սկսել ադրբեջանցիների երազները տեսնել: Կարծում եմ՝ իր դերն է ունեցել նաև ԵԽԽՎ ընթացակարգերին անտեղյակությունը: ԵԽԽՎ բյուրոն զեկույցի մեջ ներկայացնում է ընդունված տեքստերից բխող եզրակացություններ: Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցի մասին բյուրոյի զեկույցում գրված է, որ քննադատություն կար հայկական պատվիրակության հասցեին՝ իբր մենք չենք համագործակցել զեկուցողի հետ: Մենք այն ժամանակ էլ առարկել ենք, հիմա էլ համաձայն չենք այդ տեսակետին: Բյուրոյին պրոցեդուրալ հանձնաժողովին է ուղարկել իրենց զեկույցների վերաբերյալ կարծիքները: Այդքանը: Որտե՞ղ տեսաք ՀՀ պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկ: Կարո՞ղ եք ասել՝ ու՞մ առաջարկն է, ե՞րբ է հնչել, ի՞նչ արձագանք է ունեցել՝ ո՞վ էր կողմ, ո՞վ էր դեմ: Կրկնում եմ՝ զարմանալի, ավելի ճիշտ՝ արդեն արգահատելի է, որ որոշ լրատվամիջոցներ ու լրագրողներ, հատկապես այս օրերին, տեսնում են ադրբեջանական երազներ:
-Գուցե ծագումով ադրբեջանցի՞ են, կամ՝ ֆինանսավորումով:
-Դուք ասացիք: Հնարավոր է՝ իշխանությանը չհավատալ, չընդունել, որոշ պաշտոնյաների՝ նույնպես, բայց հնարավո՞ր է՝ սրտատրոփ սպասել, թե իշխանությունը կամ իշխանությունը ներկայացնող մարդիկ ե՞րբ ու որտե՞ղ են վրիպելու, երկիրը որտե՞ղ է պրոբլեմներ ունենալու, որ սկսեն չարախնդալ ու հրճվել: Համաձայնեք, որ նոնսենս է, աբսուրդ, ոչինչ ավելին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսօր ԵԽԽՎ նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներին: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Որևէ հակամարտություն չի կարող լուծվել առանց երկխոսության»՝ հրապարակելով ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ լուսանկար: ԱԺ պատվիրակության ղեկավարը հանդիպման մասին ասաց.»Այն լուրջ դժգոհությունից հետո, որ մենք գրավոր, բանավոր, հեռախոսով արտահայտել էինք ապրիլյան հայտարարությունից և բյուրոյում հարցի քննարկումից հետո, երբ շատերը համաձայն էին, որ հարցի քննարկման տեղը Մինսկի խումբն է, ոչ թե ԵԽԽՎ-ն և այս զարգացումներով մտահոգվածություն կար, լսվել են մեր դժգոհություները, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն առաջարկեց երկու պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել: Հանդիպման ընթացքում խոսել ենք հենց այս իրողությունների մասին: ԵԽԽՎ նախագահը շեշտադրում էր, որ ԵԽԽՎ-ն պիտի նորմալ մթնոլորտ ստեղծելու ձևը գտնի»:

Դիտվել է՝ 1242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ