ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ով ում շահերն է սպասարկում

Ով ում շահերն է սպասարկում
08.04.2016 | 01:15

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների նիստը, որը Ղազախստանի առաջարկով հետաձգվել էր, կկայանա Մոսկվայում։ Արդյոք Հայաստանը չպե՞տք է աներ ամեն ինչ, որպեսզի Ղազախստանի այդ նախաձեռնությունը տապալվեր։

«ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ (ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ)
-Ինձ համար նույնպես այդ հարցը հետաքրքիր է, բայց քանի որ գործընթացին մանրամասն տեղյակ չեմ, կդժվարանամ պաշտոնապես որևէ բան ասել,- մեր հարցին այսպես արձագանքեց պատգամավորը։- Կարող եմ իմ մասնավոր տեսակետը ներկայացնել։ Իհարկե, կարևոր էր, որ այս փուլում ԵԱՏՄ երկրների կառավարության ղեկավարների նիստը տեղի ունենար Երևանում, որպեսզի մեր գործընկերները տեսնեին, թե մեր հարևան երկիրը ինչ վայրագ միջոցների և մեթոդների է ընդունակ։ Այլ բան է այդ ամենի մասին հեռվից լսել, այլ բան է այն մոտիկից տեսնել և դրան զուգահեռ տեսնել նաև մեր երկրի ներսում ժողովրդի հուզմունքն ու ապրումները։
-Ադրբեջանը միշտ էլ խախտել է իր պայմանավորվածությունները, ինչը նորություն չէ։ Ի դեպ, նա անում է դա՝ անտեսելով միջազգային հանրության կարծիքը։ ՀՀ նախագահն օրերս հստակ նշել է, որ Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, ուրեմն ինչի՞ն ենք սպասում, ինչո՞ւ ենք մեծ տեղ տալիս միջազգային հանրության կարծիքին։
-Մենք միշտ էլ վստահ ենք եղել, որ Ադրբեջանն այն պետությունն է, առավել ևս Ալիև կրտսերի գլխավորությամբ, որը խոսքի տերը երբեք չի լինում, անգամ եթե այդ խոսքը հաստատված է փաստաթղթով։ Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, այո, մեր պետությունն այդ հանրության մի մասնիկն է, մենք առանձին կղզյակ չենք, ապրում ենք համակեցության կանոնների սկզբունքով։ Սակայն, երբ պահը օրհասական է լինում, ինչպես ապրիլի 2-ին, հասկանում ենք, որ մեր հույսը մենք ենք։ Մե՛ր զինվորը, մե՛ր երկիրը, մե՛ր ղեկավարությունը, մե՛ր ընդդիմությունը, մե՛ր բանվորը մենք ենք։ Միջազգային հարթակներից, դեկլարատիվ հայտարարություններից բացի, այս օրերին ոչ մի օգնություն չեղավ, իսկ մենք կարողացանք ոչ միայն դիմակայել նախահարձակ, ստոր, նենգ, գիշերով գողեգող հարձակվող թշնամուն, այլև նրան վտարել մեր տնից։ Դրա համար էլ երկու օր առաջ ԱԳ և պաշտպանության փոխնախարարների հետ փակ քննարկման ժամանակ ես, որպես հանձնաժողովի նախագահ, հարց չեմ ներկայացրել, այլ, որպես շարքային քաղաքացի, շնորհակալություն եմ հայտնել բոլորին, այդ թվում՝ մեր քաղաքական դաշտին՝ մեկ բռունցք դառնալու համար։ Այսօր էլ մեր հույսը մենք ենք։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի անկախությունը ճանաչելուն, ապա պետք է հաշվարկը ճիշտ կատարել, և եթե այսօր պահն է՝ այո՛, մենք պատրաստ ենք ճանաչելու Ղարաբաղի անկախությունը։ Դա պետք է արվի պատճառաբանված, առանց էմոցիաների։

«ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ԱԲԻՇԵՎԻՉԸ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐԵՎԻՉԸ ԹՈՂ ՄՏԱԾԵՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ (ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար)
-Պարոն ՈՒրիխանյան, ի՞նչ եք կարծում, եթե Ղազախստանը, պաշտպանելով Ադրբեջանի շահերը, առաջարկեց ԵԱՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների նիստը տեղափոխել այլ երկիր, արդյո՞ք Հայաստանը պետք է մասնակցի այդ նիստին։
-ԵԱՏՄ անդամ առնվազն երկու պետություններ տնտեսական և ռազմաքաղաքական դաշինքների շահերը ստորադասում են մեկ այլ պետության հետ հարաբերություններին։ Ես նկատի ունեմ Ղազախստանն ու Բելառուսը։ Եթե նրանց համար կարևոր չէ Հավաքական անվտանգության պայմանագիրը, ուրեմն կարող եմ պարզ ասել, որ անհեռանկարային իրենց քաղաքականությամբ նրանք նպաստում են հակադիր ալյանսի՝ ՆԱՏՕ-ի շահերի սպասարկմանը։ Որովհետև բոլորի համար ակնհայտ է վաղուց, մինչ ռուս-թուրքական հարաբերությունների բարդացումն ու հակամարտությունը, որ Ադրբեջանի շահերը ուղղակի մի մասն են Թուրքիայի շահերի, որը ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական տիրույթում է։ Սրա մասին պարոնայք Նուրսուլթան Աբիշևիչը և Ալեքսանդր Գրիգորևիչը պարտավոր են մտածել՝ իրենց երկրների անվտանգությունը հաշվի առնելով։ Ինչ վերաբերում է Հայաստանի քայլին, ապա Տիգրան Սարգսյանը պետք է այդ հարցը խստորեն բարձրացնի։
-Եթե Ռուսաստանը համաձայնել է Ղազախստանի առաջարկին, չի՞ նշանակում, որ պաշտպանում է այն նույն շահերը, ինչ Ղազախստանն ու Բելառուսը։
-Իհարկե, Ռուսաստանը զգուշավորությամբ փորձում է, սեփական շահերի շրջանակներում, այլոց հետ (մեզ համար՝ այլոց) կամուրջներ չայրելու տարբերակը պահպանել, ինչը շատ նկատելի է հայերիս։ Աշխարհով մեկ սփռված 10 մլն-ից ավելի մարդ ակնհայտորեն նկատեց, թե ինչպես ՌԴ-ի մերձպետական, պետական, տեղեկատվական և այլ շրջանակներ պաթոսով սկսեցին «քննադատել» Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը։ Եվ հիմա էլ նույն այդ 10 միլիոնը տեսնում է, որ նույն այդ վերազգային կառույցի հերթական նիստը հետաձգվում է։ Եվ ի՞նչ պատճառով... Պատմական հանգամանքների բերումով մեզ բարեկամ ու ընկեր ժողովուրդ ներկայացող պետությունը պետք է ողջամիտ բացատրություն տա և՛ իրենց սեփական երկրում բնակվող մի քանի միլիոն հայերին, և՛ աշխարհասփյուռ հայերին, թե այդ նիստն ինչու է իրականում հետաձգվել և այլ երկիր տեղափոխվել։
-Պատճառը ներկայացվեց՝ Ղազախստանի առաջարկով։
-Լավ, էլի, ամեն անգամ Ղազախստանն իր վրա է վերցնում Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների բարդ անկյունաքարը։


Ճեպազրույցները՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ