ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Փորձում էին կեղծ օգտատերերի ու կայքերի միջոցով հայկական մեդիադաշտում խուճապ ու բարոյալքություն առաջացնել»

 «Փորձում էին կեղծ օգտատերերի ու կայքերի միջոցով հայկական մեդիադաշտում խուճապ ու բարոյալքություն առաջացնել»
06.04.2016 | 22:38

Վիրտուալ տարածքը, հատկապես ֆեյսբուք սոցիալական ցանցը, տեղեկատվական լուրջ աղբյուր են դարձել: Անգամ ՊՆ մամուլի խոսնակն է իր ֆեյսբուքյան էջում օպերատիվ կերպով իրազեկում սահմանին տիրող իրավիճակի մասին: Կարո՞ղ ենք ասել, որ մեր օգտատերերն այսօր ավելի գրագետ են իրենց դրսևորում տեղեկատվական հարթակում, մանավանդ այս օրերին, երբ ամեն անզգույշ գրառումն ու տեղեկությունը կարող են ծառայել ի վնաս մեր երկրի, մեր բանակի: Այս և այլ հարցերի շուրջ «Իրատեսը» զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

-Ֆեյսբուքն ամենաակտիվ սոցիալական հարթակն է Հայաստանում, մոտ 900 հազար օգտատեր ունի: Բնական է, որ լրահոսը հիմնականում այստեղ է ուղղված: Եվ լավ, և վատ տեղեկությունն անմիջապես տարածվում է: Ադրբեջանցիները փորձում էին կեղծ օգտատերերի ու կայքերի միջոցով հայկական մեդիադաշտում խուճապ ու բարոյալքություն առաջացնել: Դժվար է այդ ամենին հետևելը, վերահսկելը, քանակն ահռելի է, բայց կարող եմ ասել, որ սահմանային լարվածության այս օրերին բավական օպերատիվ և ճիշտ աշխատանք է տարվել, օգտատերերին իրազեկվել է` ինչպես ճիշտ օգտվել տեղեկատվական դաշտից, սահմանափակել թշնամի պետությունների աշխատանքը մեդիադաշտում և այլն: Եվ մենք ոչ թե մի քայլ առաջ ենք, ինչպես ընդունված է ասել, այլ բավականին լուրջ առաջխաղացում ունենք:

-Հնարավո՞ր է վերահսկել մեդիադաշտը. արգելել անվտանգությանը սպառնացող նյութերի հրապարակումն ու տարածումը, փակել հայկական և ռուսական կայքերի անվան տակ գործող ադրբեջանական կայքերի մուտքը:
-Եթե ռազմական դրություն հայտարարվեր, այո, հնարավոր էր, և պետությունը կարող էր անմիջականորեն միջամտել, փակել մուտքը ապատեղեկատվություն տարածող այն կայքերի, որոնք Հայաստանի տարածքում գրանցված չեն, արգելափակել տեղական որոշ կայքերի գործունեությունը: Բայց կարծում եմ, նման անհրաժեշտություն դեռևս չկա: Ընդհանուր առմամբ` հայկական տիրույթում, բացառությամբ մեկ-երկու կայքերի, գրեթե բոլորը շատ ադեկվատ են իրենց դրսևորել, հասկացել են, որ երկիրը պատերազմի մեջ է և ինքնահաստատվելու կամ «լայքահավաքությամբ» զբաղվելու ժամանակը չէ:
-Ի՞նչ կասեք թշնամու բարբարոսություններին զոհ դարձած մեր զինվորների նկարների, տեսանյութերի տարածման մասին: Եվ առհասարակ ի՞նչ բացթողումներ ունենք, որոնց մասին կցանկանայիք լրացուցիչ ևս մեկ անգամ տեղեկացնել:
-Արդեն մի քանի տարի է` կրթական, բացատրական աշխատանք է տարվում` մարդկանց մեդիագրագիտութունը բարձրացնելու նպատակով, բայց, ցավոք , բացթողումներ կան, որովհետև մարդիկ հաճախ չեն հասկանում ինչ անել: Ասենք, ռազմահայրենասիրական տեսանյութի վրա սեղմելով կարող են կորցնել իրենց ֆեյսբուքյան հաշիվը: Ինչ վերաբերում է տեսանյութերին, միշտ ասվում է, որ չպետք է տարածել այն տեսանյութերն ու նկարները, որտեղ պատկերված են, թե ինչպես են զոհվել մեր զինվորները: Առաջին հերթին` պետք է հարգել մահացած զինվորների ընտանիքներին, հարազատներին, ինչքա՞ն է ճիշտ, որ տեսնեն իրենց որդուն, հարազատին զոհված կամ անարգված վիճակում: Երկրորդ, այդ նկարները ներմուծվում են դաշտ ադրբեջանցիների կողմից, դրանք ցուցադրելով` մեզ մոտ անվճար իրականացնում ենք ադրբեջանական քարոզչութունը: Եվ կան մարդիկ, որ պացիֆիզմից ելնելով կամ անմտության պատճառով այս ծանր օրերին ցույց են տալիս իրենց դժգոհությունը պետության հանդեպ: Լավ է, որ դրանց քանակը շատ քիչ է: Հիմնականում հասկանում են, որ քաղաքական հայացքները չպետք է խանգարեն միասնական ճակատով թշնամու դեմ պայքարելուն: Հաճելի էր տեսնել Արցախում իշխանական և ընդդիմադիր թևի ներկայացուցիչներին, որոնք գիտակցում են`Արցախն այն ամենակարևոր դաշտն է, որը վեր է բոլոր կուսակցական տարաձայնություններից:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ