ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» տվյալներով` մարտի 30-ի լույս 31-ի և 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերային ժամերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, առանձին հատվածներում, օդում հնարավոր է մինչև -2, իսկ հողի մակերևույթին` անհամեմատ ավելի ցածր ջերմաստիճան։ Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին հորդորում է «ցուցաբերել զգոնություն, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ»։