Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Ռուսաստանն ու Թուրքիան չափազանց շատ շահեր ունեն, որ իրենց թույլ տան երկար թշնամի մնալ»

«Ռուսաստանն ու Թուրքիան չափազանց շատ շահեր ունեն, որ իրենց թույլ տան երկար թշնամի մնալ»
31.03.2016 | 11:27

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ ՍԵԴՐԱԿՅԱՆԻՆ «Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում» կոնֆերանսի սկզբին հարցրի.

-Ի՞նչ եք ակնկալում Գերմանիայի նախագահությունից Ղարաբաղի հարցում։
-Մենք ակնկալում ենք, որ Գերմանիան ավելի հստակ կբարձրաձայնի իր պաշտոնական դոկտրինը, որովհետև այսօր Բեռլինն է միգրանտների ԵՄ հոսքի գլխավոր պատասխանատուն:
-Կարծո՞ւմ եք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները թույլ կտան:
-Թուրքիան այժմ Եվրոպայի համար այն հանգրվանն է, որտեղ նրանք հույս ունեն գտնել իրենց հոգսերի թեթևացումը: Չնայած ռազմական հռետորաբանությանը, Ռուսաստանն էլ է փորձում հարաբերությունները վերականգնել Թուրքիայի հետ:
-Նկատի ունեք ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությո՞ւնը:
-Ոչ միայն, կան ավելի հստակ ուղենիշներ: Այն, որ թուրքական արդյունաբերողներն ու ներդրողները շահում են Ռուսաստանում շատ օգտակար տենդերներ, հենց դա է վկայում: Տարբեր պաշտոնատար անձինք են հայտարարում, որ կոնֆլիկտը կարճ է տևելու, թշնամական հարաբերությունները ժամանակավոր են: Ռուսաստանն ու Թուրքիան չափազանց շատ շահեր ունեն, որ իրենց թույլ տան երկար թշնամի մնալ:
-Իսկ Հայաստա՞նը:
-Գոնե լավ է, որ Հայաստանը հերթական անգամ չենթարկվեց արկածախնդրական կոչերին և Ռուսաստանի ակնթարթային դաշնակցի դերի մեջ չմտավ, որից հետո հայտնվելու էր մշտական զոհի կարգավիճակում:
-Մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ընթացքում ԼՂ հարցում փոփոխություններ կլինեն:
-Կարծում եմ, որ այս պահին արևմտյան հանրության որ երկիրն էլ նախագահի, որևէ փոփոխություն չի լինի մեր տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի հարցում քաղաքական տարակարծություններ չկան, թեպետ անգլոսաքսոնական ու եվրոպական վեկտորները շատ տարաձայնություններ ունեն, բայց Հարավային Կովկասի հարցում՝ ոչ:
-Մնում է միայն Ռուսաստա՞նը:
-Ես կարծում եմ՝ ռուսներին ժամանակին տրված էր այդ հարցի մենեջմենտի իրավունքը, հիմա արդեն նրանք սպառել են արտոնագիրը, մենք պետք է կարողանանք բավարար դիվանագետ ու սուվերեն լինել, որ կարողանանք մեր քաղաքականությունը վարել:
-Մենք այդքա՞ն դիվանագետ ու սուվերեն ենք:
-Պիտի դառնանք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ