ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Ընդդիմադիր գոռում-գոչյուններով որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ»

«Ընդդիմադիր գոռում-գոչյուններով որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ»
25.03.2016 | 01:19

ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
(ԱԺ պատգամավոր)


-Վերադասավորումների, «գլխի ճարը» տեսնելու ժամանակները եկել են, Դուք Ձեր քաղաքական ապագան ինչպե՞ս եք տեսնում:
-Ես դեռ ժամանակ ունեմ և որոշում լինելու դեպքում կհրապարակայնացնեմ: Թերևս կարող եմ միայն հստակ ասել, որ քաղաքական դաշտում դեռ անելիքներ ունեմ:
-Դուք այն պատգամավորների թվում եք, ովքեր, ըստ լուրերի, անդամակցելու են Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությանը: Արդեն որոշում կայացրե՞լ եք, առաջարկության դեպքում ինչպիսի՞ պատասխան է լինելու:
-Ես չեմ բացառում նման ուժի հետ համագործակցությունը:
-Ձեզ չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ Մարտի 1-ի ողբերգական դեպքերի համատեքստում շոշափվում է նաև Օսկանյանի անունը:
-Այդ հարցն արհեստական է մտցվել քաղաքական օրակարգ: Վարդան Օսկանյանը Մարտի 1-ի համար պատասխանատու է նույնքան, որքան այդ պահին այս կամ այն կերպ այդ դեպքերին առնչված իշխանության ցանկացած ներկայացուցիչ: Այսինքն, պատասխանատու են այն մարդիկ, ովքեր այդ ժամանակ իշխանության են եղել: Վարդան Օսկանյանի պատասխանատվությունն այնքան է, որ նա այդ ժամանակ արտգործնախարար է եղել, այսինքն` իշխանության անդամ: Կարծում եմ, այս պահին դա շոշափելն ուղղորդված է, ինչն անհանգստացնող է:
-Անհանգստացնող չէ՞, որ այդ ուժի թիկունքում Ռոբերտ Քոչարյանին են տեսնում:
-Պարոն Օսկանյանն այդ հարցին անդրադարձել է, և ես ավելացնելու որևէ բան չունեմ:
-ԲՀԿ-ում էլ Ձեզ համարում էին քոչարյանական թևի ներկայացուցիչ:
-Համարողները թող որևէ կերպ պարզաբանեին, թե դա ինչպես է արտահայտվել:
-Կգնահատե՞ք Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները:
-Բազմաթիվ բացասական կողմերով հանդերձ, պետք է արձանագրել, որ այդ տարիներին եղել է տնտեսական լուրջ աճ, արտագաղթի այսպիսի տեմպեր էլ չեն եղել: Անտեսել այս դրական զարգացումները, ճիշտ չէ:
-Ձեր կարծիքով, այսօր իշխանության հետ համագործակցող ուժի հետ քաղաքական գործունեությունը շարունակե՞լն է ճիշտ, թե՞ արմատական ընդդիմադիր դառնալը:
-Քաղաքական դաշտն այնպիսին է, որ ընդդիմադիր գոռում-գոչյուններով որևէ արդյունքի հասնել հնարավոր չէ: Այսօր արդյունքի կարող է հասնել այն կուսակցությունը, որը կկարողանա իրական լուծումներ առաջարկող ծրագիր ներկայացնել:
-Այսօրվա ընդդիմադիր ուժերը, Ձեր կարծիքով, չե՞ն կարող արդյունքի հասնել:
-Ցանկացած քաղաքական ուժ իր գործունեությունը, ծրագրերը վերաիմաստավորելու կարիք ունի, դրանից հետո միայն կարող է իր տեղն ունենալ այսօրվա քաղաքական դաշտում:
-ԲՀԿ-ից դուրս գալուց հետո Ձեզ հետաքրքի՞ր է այդ կուսակցության ճակատագիրը:
-Որպես այդ կուսակցության նախկին անդամ, բնական է, որ ինձ մտահոգում է, թե այնտեղ ինչ է կատարվում: Կարծում եմ, ԲՀԿ-ն կարող է իր ուրույն տեղն ունենալ քաղաքական դաշտում:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ