ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Եղբայրս «խաղի» մեջ է վաղուց»

«Եղբայրս «խաղի» մեջ է վաղուց»
18.03.2016 | 00:46

Վերջերս ստեղծված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սկսել է հանրային «լսումների» փուլը, որի շրջանակում հանդիպելու է մայրաքաղաքային և մարզային բնակչության հետ:


ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
(անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ)

-Ինչո՞ւ է ընտրվել այս ձևաչափը: Վաղ չե՞ք սկսել քարոզարշավը:
-Սա ընդհանրապես քարոզարշավի հետ կապ չունի: Սա մի մեխանիզմ, մեթոդ է, որով քաղաքացիների հետ երկխոսության մեջ ենք մտնում` նրանց ներգրավելով քաղաքական գործընթացների մեջ: Ասում ենք՝ ոչ թե հինգ տարին մեկ գնացեք-ընտրեք մեզ, հետո հինգ տարուց հետո մենք էլի կգանք, այլ դուք, որպես քաղաքացի, հիմնական խաղացողը պետք է լինեք: Ժողովուրդն իշխանության միակ աղբյուրն է, հետևաբար մենք գնում ենք այդ աղբյուրի մոտ, այսինքն, մենք որևէ այլ սուբյեկտ, որին պետք է հաշվետու լինենք, չենք ճանաչում: Քաղաքացիներին հաշվետու լինելու, նրանց առաջարկությունները լսելու, քննադատությունները հաշվի առնելու մի մեխանիզմ է սա: Բազմաթիվ մեթոդներ կան, հիմա սկսել ենք լսումների շրջանը, որը կշարունակվի, հավանաբար, մինչև աշուն: Կփորձենք լինել Հայաստանի բոլոր համայնքներում, որից հետո մեկ այլ մեթոդ կկիրառվի: ՈՒսումնասիրում ենք քաղաքական ուժերի կիրառած լավագույն փորձը աշխարհում և աշխատում չկրկնել Հայաստանի քաղաքական համակարգում առկա մեթոդները, որոնք սպառվել են:
-Կուսակցության ճանաչելիության խնդիր կա՞:
-Սրանով ճանաչելիության խնդիր չենք դրել:
-Ձեր թիմակիցները հանրությանն անծանոթ մարդիկ են:
-Թիմի ճանաչելիությունն ամենօրյա խնդիր է: Թիմի անդամները ճանաչված են, յուրաքանչյուրը՝ իր ոլորտում, բայց մյուս քաղաքական գործիչների համեմատ, կարելի է ասել, այո, ճանաչված չեն: Փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ մտած մարդիկ արագ ճանաչում են ձեռք բերում: Այս առումով մտահոգություն չունենք: Հակառակը, այդ հանգամանքը «պլյուս» է, քանի որ մարդիկ հոգնել են քսան տարի շարունակ քաղաքական դաշտում գործող նույն դեմքերից: Կապ չունի՝ նրանք ընդդիմությո՞ւնն են ներկայացնում, թե՞ իշխանությունը:
-Մաքուր կենսագրության մասի՞ն եք ակնարկում:
-Չեմ ասում, թե մյուսների կենսագրությունը կեղտոտ է, բայց պետք է սկսել սերնդափոխության առաջին քայլը:
-Աշնանն ավարտելով ձեր լսումները՝ հնարավո՞ր է, որ դաշինք կազմեք որևէ ուժի հետ:
-Նման բաներ բացառելն իմաստ չունի: Ժամանակը ցույց կտա:
-ՏԻՄ ընտրություններին «Լուսավոր Հայաստանը» մասնակցելո՞ւ է:
-Մասնակցելու ցանկություն կա, բայց դա չի լինելու ձևական: Մասնակցելու ենք այն համայնքներում, որտեղ ռեալ հաղթելու հավանականություն ունենք: Ձևական թեկնածուներ չեն լինելու: Այս պահին աշխատանքներ ենք տանում Վանաձորում, Գյումրիում և մի շարք այլ համայնքներում ընտրություններին մասնակցելու համար:
-Վանաձորում, ասում են, «խաղի» մեջ եք մտցնելու Ձեր եղբորը` որպես քաղաքապետի թեկնածու:
-Խոսքն ավագ եղբորս մասին է, ով իմ ընտրությունների ժամանակ եղել է նախընտրական շտաբի պետ: Նա «խաղի» մեջ է վաղուց: Թիմի անդամ է, նրա հետ կան այլ թեկնածուներ, որոնց առաջադրման հարցը ևս քննարկվում է: Այստեղ եղբորս խնդիրը դրված չէ, ես վարչական ռեսուրս չունեմ, իշխանություն չեմ, որ օգտագործեմ ի շահ իմ եղբոր: Մեր թիմից ով էլ առաջադրվի՝ կա՛մ իմ ընկերն է, կա՛մ հարազատական կապ ունեցող մարդ: Ժողովուրդը կընտրի` կապ չունի ում եղբայրն է կամ սանիկը: Վանաձորում չի գործում` սա նրա եղբայրն է կամ ընկերը:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ